Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոտներն այնպիս բարակ էին, ինչպես Նազիկի մատները։

— Ես ոտները չեմ ուզում,— ասաց Նազիկը։

— Ախ, Նազիկ ջան, ես ուզում էի ասել տոտիկները,— ասաց տատիկը։

— Չեմ ուզում ես, տոտիկներ էլ չեմ ուզում։

— Բա ի՞նչը կուզես։

— Աչիկներն եմ ուզում:

— Աչիկներն ինձ է տվել տատիկը, քեզ չեմ տալ, — գոչեց Վանին։

— Նազիկ, կուզե՞ս, կատարը դո՛ւ վերցրու, տոտիկները՝ ես, – ասաց Հռիփսիկը։

— Չեմ ուզում. ես աչիկներն եմ ուզում, — պնդեց Նազիկը։ — Վանի, դու կատարը վե՛ր առ, ես տոտիկները, իսկ Նազիկը՝ աչիկները։

— Ի՞՚նչ եմ անում կատարը, տատիկն ում ինչ որ տվել է, ա՛յն էլ նրանը։

— ճշմարիտ է ասում Վանին, — ամեն կողմից զոլեցին երեխեքը։

Նազիկը գոհ չմնաց, և վեճը երկար շարունակվեց։ Բայց տատիկը չէր լսում. նա գլուխը դրել էր բարձին և քնել, էլ չէին կարող զարթեցնել։ Վեր կացան, իրանք էլ մտան տեղերը։

Բ

Մյուս երեկոյին երեխեքը էլի հավաքվեցին տատիկի մոտ, որ շարունակե հեքիաթը։ Նա էլ սկսեց.

— Անցած գարնանը մեր պարտեզի ծառի վրա մի սիրուն կկու կար։ Ես նստած էի ծառի տակին, և դուք մեկ-մեկ եկաք ինձ մոտ։

Երբ որ Արշակը ներս մտավ, կկուն կանչեց. — Կու՜ - Կու՜:

Եկավ Շողիկը, կկուն կանչեց՝ Պու՜- պու՜:

Եկավ Տիզրանը, ասաց՝ Դու՜ - Դու՜:

Եկավ Վանին՝ ասաց՝ Գու՜ - Գու՜:

Եկավ Հռիփսիկը, ասաց՝ Բու՜ – բու՜:

Եկավ Նազիկը՝ կկուն է՛լ ոչինչ չասաց, թռա՜վ գնա՜ց: