Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խալխի միջին ասել, թե Ազիզը (հարսի անունն է) իրանց բաղվանչու հետ շատ է բարեկամացել. եկ իմ կշտին չոքեչոք մեղա ասա, թե չէ՝ քու տունն ու տեղը կհանգցնեմ, ծուխդ կկտրեմ... Ախչի՛, Եղսան, դու ինչի՞ ես Խեչոյի (հարսի մարդու անունը) հետ քչփչ... Հենց իմանում ես, ես չեմ տեսնում, հա՞...

«Վերջապես էլ ինչ երկարացնեմ. դու ինքդ էլ կլինիս տեսած. գեղ չկա, որ սրանցից մի քանի հատ չլինին։ Էսպես շարունակում է դարդոտ հարսը, մեկին սպառնում է խաչի բերանով, մեկէլի մեղքերը երեսով տալիս ամենի մոտ։ Չբերք ու հիվանդոտ կնանիքն էլ՝ հարսի ոգևորված դելը տալիս ժամանակը, կամաց-կամաց, երեսներին խաչ հանելով, գնում են կողքումը նստում, մատիցը բռնում, որ իրանց դարդի, իրանց ցավի համար էլ խաչը մի բան ասի իր գուշակող հարսի բերանովը։ Նա էլ որին հույս է տալիս, որի վրա բարկանում է, մինչև ամեն խաղ հատնում է, հետո թուլանում է, սուտ քունն է դնում իրան։ Հավաքվածներն սկսում են քաշվիլ աստուծուն փառք տալով, սուրբերին խունկ ու մոմ, մատաղ խոստանալով... էսպես հապա՜, Մանվել։ Էնդուր է ասել խեղճ Աղասին, թե «աստված, քո փառքդ շատ ըլի. էլ ո՞ւր ենք ասում, թե մարդը քո սուրբ հոգին ունի, երբ որ նրա միտքը քարից պինդ ա, գլուխը հաստ»։ Էնքան բաներ եմ տեսել, Մանվել, որ հիմի դժվարս գալիս է թե հավատամ, որ ճշմարիտ տեսած կլինիմ. ասում եմ, երևի լավ չեմ նկատել, ինչպե՞ս կարելի է, որ բանական մարդը էսքան անխելք լինի։ Էս նղավող աղջկերքը էլած սուրբերը քիչ են համարում, նոր-նոր սուրբեր էլ են գտնում։ Մեկ անգամ էսպես մի նոր խաչի պատահեցա ուխտավորներով լիքը։— Էստեղ ես առաջ սուրբ չեմ տեսել, ասացի, էս որտեղի՞ց լիս ընկավ։ Թե՝ բաս չես ասի՝ Առուշանանց Եղսանն է գտել։ Եղսանին ինքս տեսա, հարցրի, ասում եմ՝ «Գտած խաչիդ անումն ի՞նչ է», թե՝ «Աստվածածին է»։ «Ինչի՞ց գիտես», «Երազումս եմ տեսել»։ «Ինչպե՞ս տեսար», «Էրկեն սիպտակ մորուքով մի ծեր մարդ էր»։ «Ախչի՛, Աստվածածինը տղամարդ հո չի՞, որ մորուք ունենա․ «Դե ես ի՞նչ անեմ, ինքն ասաց, թե ես Աստվածածինն եմ, էս էլ իմ Ծաղկավանքն