Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի, ոչ ծախող, կպատահի, որ ծախողի ձեռինը մի անգին մարգարիտ լինի, բայց ոչովի համար նա մի բան չարժենա։ Ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի․ ամեն մարդ էլ իր կարողության չափ աշխատում է լավ ապրել, մեկն ուզում է աղա դառնալ, մյուսն ուզում է ստրկությունից ազատվել, մեկն ուզում է շատ փող հավաքել, մյուսն ուզում է լավ ուսումնական դառնալ, մեկն արհեստ է սովորում, մյուսը մշակությունով է բավականանում։ Ամենքը միևնույն բանը դառնալ չեն կարող և չեն էլ մտածել այդ մասին։ Կյանքի մեջ ինքն իրան մի տեսակ հավասարակշռություն է պահպանվում։ Ի՞նչ կլիներ, եթե ամենքն էլ փափախ կարող լինեին, կամ ամենքն էլ կոշիկ կարեին։ Այն կլիներ, որ փափախ կարելիս փափախը կէժանանար, իսկ մյուս կողմից կոշիկը կթանկանար, այնուհետև փափախ կարողների կեսը կոշկակար կդառնար։ Բայց և այնպես հետզհետե բան գիտցող մարդկանց թիվը այնքան շատանում է, որ մի տեղ մնալով՝ սկսում են իրար հաց կտրել, իրար դուրս մղել, սփռվել, տարածվել։ Այդ ցրվելովն է, որ թե՛ արհեստ է, թե՛ ուսում է, թե՛ մի պտուղ է, թե՛ մի բույս է՝ հետզհետե տարածվում է ամեն տեղ։

«Ճշմարիտ է, մարդուս կյանքը կախում ունի ինչպես բնական, նույնպես և դրական օրենքից։ Եթե մարդս իր ապրելու տեղը փոխե, ընկնի իր առաջվան բնակած տեղին չնման մի տեղ, անհնարին է, որ այդ հանգամանքը նրա ապրելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ նմանապես եթե նրա դրական օրենքները փոխեն, դարձյալ անհնարին է, որ այդ նրա մտածելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ Բայց այդ փոփոխություններ անելը այնպես հեշտ չէ, որ երբ կամենաս՝ փոխես։ Կյանքի հանդամանքները զուռնի ծակեր չեն, որ երբ ուզենաս՝ փչես, և ինչպես ուզենաս՝ այնպես ածես։ Բոլոր փոփոխությունները, որ պատահում են մի ժողովրդի մեջ, կախումն ունին ժամանակից, նրա հասունությունից, զանազան արտաքին և ներքին հանգամանքներից։ Եթե այս բոլորն այսպես է, ուրեմն մարդս չի կարող չլինել այնպես՝ ինչպես նա կա։ Հովիվ է արդյոք՝ թե ճգնավոր, միլիոնատեր է՝ թե չքավոր, գիտնական է՝ թե տգետ, դրանք ամենքն էլ մի գին պիտի ունենան իմաստուն դատավորի առջև. դրանց ոչ մեկը