Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արքայության մեջ գցի. Արություն ջան, քե՛զ ինչ ասեմ, թող որը որ լավ է, էն անի աստված, դե վեր կալ թասըդ, Հոռոմսիմ, դու էլ, Օսանա, դու էլ, վեր կալեք թասերդ. Արություն, «Հայոց աղջիկնե՜ր», միասին (երգում են).

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ։

— Կեցցե՜ն հայոց աղջկերքը,— բղավում են մեր պատանիքը միաբերան, երբ վերջացնում են երգը, և բաժակները դատարկում։

— Ապրի՛ք, ապրի՛ք,— ասում են քույրերը, սրտանց ուրախանալով, որ այնպես «ուսումնական» եղբայրներ ունին։

— Արդյոք հայոց աղջկերանց նման սիրուն, շարմաղ էլ ո՞ր աշխարհքում, ո՞ր ազգում կլինի,— ասաց Մանվելը։

— Ուրիշ ազգի աղջկերքը — որը շեկ է լինում, որը դեղնած, որը սև, որը քթատ, որը շլինքը կարճ, որի ուսերքը հաստ, որի մեջքը թիկունքին հավասար. մի խոսքով՝ մի սիրուն պատկեր, մի սիրուն կազմվածք չես գտնիլ նրանցում։ Հայ աղջկա վառվռուն աչքերը, կամար ունքերը, լուլա շլինքը, բարակ մեջքը, շահմար ծամերը, նրա նուրբ պռոշները, մարգարտե ատամները, մոմի պես մատները, մարմար կուրծքը, շամամ ծծերը, նրա մեկ բոյն ու բուսաթը սաղ աշխարհքի հետ չեմ փոխիլ։ Իզուր հո չեն մեր աշըղները ջունուն դառել նրանց սիրովը վառվել, հենց գովել են ու գովել, մի գլուխ գովել։ Ի՞նչ անեն խեղճերը. մի բան որ տեղնուտեղը լավ ըլի, ոտից մինչև գլուխ, գլխից մինչև ոտք, պիտի առաջին չոքես, ձեռներդ սրտիդ դնես, շլինքդ ծռես, աղաչես, պաղատես, գովես, փառաբանես, մինչև բերանիդ ջուրը գնա, զմայլիս, վերանաս, աչքերդ մթնի, ուշաթափվիս, վեր ընկնիս, դելը տաս․․․ Ա՛յ ինչպես... (երգում է).

Յաղութ չաման ես, լալ մերջան ես,
Շատ աննման ես,
Աննմանութենեդ, բարկութենեդ
Ինձի զայ չանես.
Ինձ՝ Նախշունյանցիս, սիրովդ էրվածիս
Թաք հետըդ տանես,