Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1890—1911

ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ԹՈՌՆԵՐԸ


Մեկ անպամ Գյուլնազ տատին շրջապատեցին իր թոռները և ստիպեցին, որ տատը թռչնիկներ շինի նրանց։

Տատն էլ վեր առավ փոքրիկներից մեկին, դրավ ծնկան վրա, երկու ձեռքից բռնեց և վեր ու վայր թափ տալով երգեց.

Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ, ա-ղո՜ւ-ղո՜ւ,
Նա՜կ, Նա՜կ, ա-ղու-նա՜կ, թը՜ռռռ...

Հետո մի ուրիշն ընկավ տատիկի գիրկը և ասաց.

— Տատի՛կ ջա՛ն, տատիկ, ինձ էլ մի կաչաղակ շինե՜ս...

Տատիկը նրան էլ դրավ ծնկներին և առաջվան պես երգեց.

Չա՜֊չա՜֊չա՜ , կա՜-չա՜-չա՜,
Ղա՜կ, ղա՜կ, կա-չա-ղա՜կ, թը՜ռռռ...

— Տատի՛կ ջան, տատիկ, ինձ էլ մի ծիտիկ շինե՜ս, — ասաց ամենից փոքրիկը։

Տատիկը նրան էլ վեր առավ և վեր ու վայր թռցնելով երգեց.

Ծիտ եմ, ծիտ եմ, ծլվըլում եմ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՛վ.
Ոստոստում եմ, թռչկոտում եմ,
Տի՜վ, տի՜վ, տի՜վ,
Արի՛, թևի՛կ, արի՛, փետրիկ,
Որ ես դառնամ փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ, պիծիկ-միծիկ, թը՜ռռռ...

1890