Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

տպված գրքի, ամեն մի պառավական խոսքի, ամեն մի հիմար նախապաշարմունքի։ Նա մի ժամանակ պարապում էր «Սողոմոնի» ասված թալիսմանագրով, ինչպես և իր ժամանակի բոլոր գիտնական համարված վարդապետներն ու տերտերները, թեև ծածկաբար։ Այս հանգամանքը ոչ միայն չէր պակասեցնում տերտերի պատիվը, այլ ընդհակառակն նրան ավելի ևս բարձրացնում և դասավորում էր աստղաբաշխների կարգումը։ Այս բանը հայտնի եղավ Արությունին բոլորովին դիպվածաբար։

Մեկ օր Արությունը տերտերի առջև չոքած դաս էր առնում Ալբերտի Աստվածաբանությունը։ Խնդիրը աստծո էության և երրորդության մասին էր, խոսքերը խրթին, միտքն անըմբռնելի։ Արությունի աչքերը մթնեցան ու նա վայր ընկավ նվաղած: Սառը ջուր ածեցին Արությունի վերա և ուշքի բերին։ Այս դիպվածից մի քանի ժամ չանցած՝ տեր հայրը բաց արավ մի հին սնդուկ և նրա միջից հանեց մի մեծ կապոց ձեռագրեր։ Տեր Պետրոսը ծանոթացրեց Արությունին այս նոր մատենադարանի հետ։ Ջոկ-ջոկ տետրակներ էին գույնզգույն մելանով գրված վերնագրերով — «Գիր հոպոպի», «Գիր համասփյուռ ծաղկի», «Գիր հավախոսի», «Գիր չբերք կնոջ» և այլն մանր մունր գրքեր, իսկ մի մեծ հատորի վերա գրած էր՝ «Գիր Սողոմոնի»․․․

Արությունը լսած լինելով այս գրքերի մասին, թե՝ «ով որ ունենա, նա ինչ որ ուզենա աշխարհիս երեսին՝ կանե», նրա երեսի գույնը թռավ սաստիկ ուրախությունիցը, թե այժմ պիտի ստանա այն վերին գիտությունը, որ էլ ոչ մի հողեղեն չպիտի կարողանա իրեն հասնել․․․

Մյուս օրը՝ դեռ արեգակը չծագած՝ տեր հայրը հրամայեց Արությունին, որ հիշյալ մեծ հատորը վեր առնե երթա այգին, ինքն էլ շուտով կերթա։ Արությունն ստանալով յուր ցանկալի առարկան, մինչև այգին մի շնչում վազեց, որ մի րոպե առաջ տեսներ, թե ի՞նչ կա, ի՞նչ չկա նրա մեջ։ Նա դեռևս իր հետաքրքրությունը կես մի չլցուցած՝ տերտերը հասավ երկեն տեր-ողորմյան ձեռքն առած։

— Արություն, որդի, դու որ «ազա՛ր» ես ունեցել, ինչո՞ւ մինչև հիմա ինձ չես ասել։— Այս ասելուց հետո տեր հայրը