Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե լավ բան կըլի, եթե կամ ախպերս կըլի եկած, կամ մերս, ես քեզ համար մի շատ լավ ժամաշապիկ կկարեմ, խաչերով, զառերով, նախշերով... Դե ասա՛․․․

— Արությունը եկել է...

— Ղորթ ես ասո՞ւմ. բա դու որտե՞ղ տեսար, ինչի՞ չբերիր ինձ մոտ..․

— Ա՛յ ինչպես տեսա, անկաջ դրեք, պատմեմ։ Ուսումնարանից դուրս եկած՝ տուն էի գալիս, մեկ էլ տեսնեմ մի տղա, խուրջինը շալակին, մնացել է Շամքոռեցոց եկեղեցու մոտ, շլինքը դես ու դեն ծռմռելով՝ կանգնած։ Սիրտս ասաց՝ մեկ օխա տես էդ ով է։ Վազեցի մոտը, տեսնեմ — մեր Արությունը...

— Վո՛ւյ քոռանամ ես, ով գիտե ճամփեն կորցրել էր...

— Դե համբերիր ասեմ է՜... Արություն, ասում եմ, էդ դո՞ւ ես... Էլ ի՞նչ ասեմ, էլ ո՞վ կարա մեր ուրախությունը լեզվով ասել։ Վերջապես հարցնում եմ, թե՝ էդ ի՞նչ է, ո՞ւր ես տանում։ Նա թե՝ «Գործակալի մոտ պիտի տանեմ էս բաները, տունը չեմ գտնում»... Խուրջինը ձեռիցն առա, ուսովս գցեցի, ասեցի՝ դու հոգնած կըլիս, թող մի քիչ էլ ես տանեմ։ Բաները տարանք գործակալենց տունը, էնտեղից էլ գնացինք թավլեն գտանք։ Տերտերին ասում եմ՝ մենակ ինչու էիր ուղարկում էս խամ երեխին. նա թե՝ «Ճշմարիտ է, ուղարկեցի, բայց մեկ էլ փոշմանեցի, ասած է՝ «երեխին բանի դիր, եդնեն գնա»... Ապրես, ապրես, ասում է, որ Արությունիս օգնել ես»։ Հետո հարցրեց, թե՝ դու ո՞ւմ տղեն ես, ես էլ ասեցի, նա էլ գլխիս պահպանիչ ասեց, շատ լավ տերտեր է...

— Հետո ո՞ւր գնացին, բա ինչո՞ւ չբերիր Արությունին...

— Հետո նրանք գնացին Օվակիմենց տունը, ես էլ՝ միտս չընկավ, որ ուրիշի տուն են գնում, ինքս էլ գնացի Արությունի հետ։ Ուզեցի էնտեղից շուտ գամ, քեզ իմաց տամ, Սոփիոն չթողեց, թե՝ կաց Արությունի մոտ միասին չայ կխմեք... Շատ լավ կնիկ է էդ Սոփիոն... Օվակիմն էլ է լավ մարդ, ասում են, շատ գիտուն է... Արությունից մի քանի բան հարցրեց. Արությունն էլ շատ լավ պատասխան տվավ... աբա ի՞նչ պիտի ասեն նրան, որ նա չգիտենա, աշխարհքիս տակ ու գլուխը գիտե... Օվակիմը շատ գովեց. «Ապրե՛ս, ապրե՛ս, ասեց, ես գիտեի,