Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ծիտը ծառին կրչկրչում է
Ծրլվըլալով.
Ձորումն առուն քըչքըչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մրոմըռալով։

1882

ՀՈՎՎԻ ԱՆԿՈՂԻՆԸ

Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը՝ գլխակալ,
Մի հին կապերտ ուսերին,—
Այս է հովվի անկողին։
Երբ անձրև է կաթկաթում,
Եվ կապերտը՝ թըխկթըխկում t
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցըր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
Ուխա՜ յ, ուխա՜յ, սիրո՛ւն հովիվ,
Քունըդ անո՜ւշ...
1882


ԱՐԵԳԱԿ

(Մանկական) Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ, Զիզի քարին վե՜ր եկ, Սև֊սև ամպեր, հեռացեք, Արևին ճամփա տըվեք։