Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա՜... ես հենց իմացա, դու կույր կըլինիս,—
Հովիվը ասաց.—
Բայց եթե կույր չես, լավ ես նկատո՜ւմ,
Բա այդ մրգերից ինչի՞ չես ուտում...


ԱՆՎՆԱՍ ՀԱԳՈԻՍՏ



Իմ գլխին պետք է մի թեթև գլխարկ,
Որ ինձ պահպանե ցրտից, արևից,
Թեկուզ ճակատը աննշան լինի,
Այդ վնաս չունի։
Մի բաճկոն է պետք պինդ շալից կարած,
Որ ինձ պահպանե ցրտից, արևից,
Թեկուզ կոճակը ոսկըրից լինի,
Այդ վնաս չունի։
Ոտքերիս համար պետք են կոշիկներ,
Որ ինձ պահպանեն ցրտից, արևից,
Թեկուզ հասարակ և անբիտ լինի,
Այդ վնաս չունի։
Որքա՜ն խեղճեր կան մերկ, ոտաբոբիկ,
Ինձ հարկավոր է հասարակ հագնել
Չունին հագնելիք և ոչ ուտելիք.
Եվ նրանց օգնել։


1884



Եկար բարով,
Երթաս բարով.
Եկեք, երեխե՛ք, եկեք,
Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք.
Այսօր տարին նորոգվեց,
Նոր օր, նոր ժամ մեզ բերեց,
Հինն անցավ,
Նորն եկավ