Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այծատուր որդի,— ասաց սովդաքարը,— կուզե՞ս ինձ մոտ մնալ. ես քեզ կնշանակեմ գլխավոր վերակացու իմ բոլոր ունեցած֊չունեցածի վրա. դու խելոք տղա ես երևում, լավ աագա կունենաս։

— Ես այդպիսի բախտից փախչող չեմ,— ասաց Այծատուրը,— երբ որ դուք այդչափ ողորմած և բարի կլինեք դեպի ինձ, ես էլ կաշխատեմ երախտահատույց լինել և հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալ ձեզ մոտ։

Ինչ ասել կուզի, որ սովդաքարի նպատակը չար էր։ նա ոչ թե Այծա տուրի բա էրստը, այլ նրա անբախտությունն ու մահն էր ուզում։

Այծատուրը հուսադրելով իր խնամակալ պառավին, որ շուտով ետ կդառնա և նրան մենակ չի թողնիլ, մնաս բարև արավ, գնաց սովդաքարի հետ։

5

Մեծ հարստության տեր էր սովդաքարը։ Երբ որ նրա քարվանի ծայրը բացվում էր, էլ վերջը չէր կտրվում։ Հազարավոր ուղտեր, ձիանք և ջորիք միայն նրա վաճառքն էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխում։ Ի՜նչ ճոթեղեն, ի՜նչ ակնեղեն, ինչ մրգեղեն ու համեմունք ասես, որ նա չուներ։ Ով ինչ ուներ ծախելու, նրա առնելուն էր սպասում, ով ինչ գնելու ուներ, նրա ապրանքի գալուն էր սպասում։ Երբ որ տանից դուրս էր գալիս, էլ տարիներով չէր վերադառնում. պատահում էր, որ ամիսներով ճանապարհ էր գնում, օրինակ՝ Հնդստանից մինչև Խորասան, Խորասանից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Հաշտարխան։ Տուն ուներ ինչպես թագավորական պալատ. շահերն ու սուլթաններր նրանից էին փող պարտք անում, նրա թանկագին ընծաներին սպասում։

Նա կին ուներ, բայց արու զավակ չուներ, այլ մի աղջիկ միայն, որ ինչքան գեղեցիկ էր, նույնքան և բարի ու խելոք։ Գոհարիկ էր անունը և արդեն տասնըհինգ տարի լրացրած մի նախանձելի հարսնացու էր։

Սովդաքարն այժմ իր քարվանով դեպի տուն էր