Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռով դոքա ստացել են մի նոր անուն, այն է «առակավոր բանք». այսինքն՝ առակի նման բաներ: Դոցա շատերի մեջ մենք տեսնում ենք մեր պապական առածները, միայն աղճատած, անշքացրած, տաղտկացրած, ճապաղեցրած, համն ու հոտը կորցրած, և այդ բոլորը նորա համար, որ դոքա անպատճառ չորս տողանի մի ոտանավոր դառնան։ Օրինակի համար գրենք այստեղ մեր հիշած ազգային առածներից մի քանիսը և Նոցա մոտ [սրբազան Այվազյանինը]՝ նոր հեղինակից.

Ազգային

Շունը շանից, երկուսը մի տանից։

[Գ. Այվազյան] Նոր հեղինակն

Վա՜յ թե որքան նման են,
Երկու մարմին մին ճան են,
Գիտեմ են շուն են շանեն,
Երկուքն էլ են մին տանեն:


Հազար ու մեկ առակավոր բանքից մեկն այս է։ Ինչպես տեսնում ենք մեր սիսեռից կամեցել են լաբլաբու շինել, բայց լոբի է դառել։ Այս ոտանավորի մեջ ի՞նչ կնշանակե ճան: Ճան հայերեն կնշանակե վեգ, կոճի, որով երեխայք խաղում են։ Իսկ թուրքերեն ոչինչ չի նշանակիլ, ըսա որում թուրքերը ճ տառ չունեն, այլ ունին ջան, ուրեմն պետք է գրել ջան և ոչ ճան: Բայց և ինչու՞ գրել ջան, քանի որ գրողն ինքն էլ գիտե, որ դա հայերեն չէ՛: Մի՞թե ինչ որ գրաբարի մեջ գործ ածել ներելի չէ, նույնը ներելի՞ է աշխարհաբարում. [Քանի դա բարբառ չէ, այլ հեռի լսողաց՝ մաքուր գրական լեզու: Բայց այլ առակ լվարուք...]

Ազգային

Հայի խելքը գլխումն է:

[Գ. ե. Այվազյան] Նոր նեղինակն

Հայու խելքը գլխումն է,
Խոյեցունը ոտքումն է,
Քրդինը ո՞ր տեղումն է: