Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ չեմ ասում, թե այդ ուղղությունից որպիսի տիպեր ծնունդ առան... բայց բանը մինչև այնտեղ հասցրին, որ ճակատները պատին դիպավ և սկսեցին փոքր ի շատե խելքները գլուխները հավաքել... Միևնույն ժամանակ կրթության խնդիրն առաջնակարգ տեղը բռնեց և բոլոր բանիմաց դաստիարակները ոչ միայն պաշտպան հանդիսացան բանաստեղծության, այլև քիչ առաջ մոռացված բանաստեղծներին վերակենդանություն տվին՝ նրանց համար հոբելյաններ կատարելով և արձաններ կանգնեցնելով:

Մեր գրականությունն էլ, որ ռուսաց գրականության ամենահլու հպատակն է, նրա մտերիմ արբանյակը, ըստ ամենայնի ենթարկվեցավ նրա ազդեցությանը։

Այսօր ահա մեր բանաստեղծությունն ևս վերակենդանանում է ի ձեռն պ. Հովհաննես Հովհաննիսյանի, և այն ուսանողությունը, որ մի ժամանակ սառն ընդունելություն ցույց տվավ վարժապետին, այսօր օվսաննայով է ընդունում նրա աշակերտին։ Արդարև պ. Հովհաննիսյանը պ. Շահազիզյանի հարազատ աշակերտն է, և ոչ է առավել քան զվարդապետ յուր: Այսօր պ. Հովհաննիսյանի մեջ յուր վարժապետի թերություններն ավելի են աչքի ընկնում, քան նրա արժանիքը, որ դեռ պետք է վաստակել։ Թերություններն են — բառերի դասավորության խրթնաձևությունը, գրության բուն ոճը, «և»-երի անտեղի և հաճախ գործածությունը, և բարոյական մելամաղձոտությունը, որ պ. Շահազիզյանի ժամանակակից բանաստեղծներին էր հատուկ։

Օրինակներ—

Ինչպես գրգիռը արյան պատանու,
Խաբուսիկ ժպիտն արևի աշնան…

Այսինքն՝ ինչպես պատանու արյան գրգիռը, աշնան արևի խաբուսիկ ժպիտը։

Եվ հերարձակ սիրով վզիս
Փարե, մեղմիկ փաղաքշե։


Այսինքն՝—

Եվ հերարձակ փարե վզիս,
Uիրով, մեղմիկ փաղաքշե: