Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եդեմական դրախտումը երևակայել, չէ՞ որ հենց դրախտն ինքը մեր Հայրենիքումն է եղել մի ժամանակ, որ հետո յուր տեղը բուն հայրենիքին տալով՝ ինքը վերացել է ի Վերին Երուսաղեմ...

Այս եդեմական տպավորություններն ստանալուցս հետո՝ սրտիցս ակամա դուրս փղձկացին պ. Ամիրճանյանի սրտաշարժ երգի հետևյալ տողերը.

Թո՝ղ, ախպեր, թո՛ղ, որ իմ սիրտը
կրակ ու բոց վառված էլնի.
Թո՛ղ իմ աչքը կլկլացող
Պղտոր−֊պղտոր ախպյուր էլնի.
Թե տյուն էլ արտսունք ունիս,
Արե՛ծիկ հետ ու լաց արա.
Մեր արտասունք թող ամպ կտրի,
Հայոց դաշտեր անձրև էլնի.
Արե, ջան ախպեր, արե,
Սիրտդ մ'աներ քյարի նման,
Թե կըսիրես քյո քրիստոս,
Քյո պապերու սուրբ գերեզման,
Ու զըմեն ղարիբ — կուրպաթ,
Հայու տղեք հավսարական,
Եկեք տանք մեր քրտինքներ,
Մեր ցավ ու դարդ կալմի պերան,
Հիսապենք, վա՛յ մեզ, ասենք,
Մեր սիրտք փխրին, աչք կլկլան,
Մեր արտասունք ամպ թող դաոնան,
Հայոց դաշտին վերեն խաղան...
Թո՛ղ, ախպեր, թո՛ղ, որ իմ սիրտը
Կրակ ու բոց վառված էլնի,
Թո՛ղ իմ աչք կլկլացող
Պղտոր պղտոր ախպյուր էլնի...

2

Կայծերի մեջ տեղագրական նկարագրություններն այնքան գեղեցիկ են, որ չեն թվեցնում մեզ, թե մի բան պակաս է: Եվ պակաս է ժողովրդի բուն կենդանագրությունը յուր բոլոր տառապանքներով։ Այս մասը շատ աղոտ վրձինով է նկարած և այս բոլորովին ներելի է հեղինակին՝ մեզ շատ ու շատ հասկանալի պատճառով։