Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նացած բերանը քաղցրացրեց Կարա-Մուրզայի «Երաժշտու¬ թյունը» հոդվածը։ Մեր գրականությունը այս տարի երկու ամենասիրելի գրիչներով հարստացավ, մինը տաղանդավոր վրձինի տեր,— պ. Ոաշինջաղյան, մյուսը տաղանդավոր եր- զաբա ն.— Կար ա-Մ ուրզան։ Մեր գրականության մեջ երբեք գե¬ ղարվեստը տիրապետող հանդիսանալ կարող չէ, մինչև նրան դժնության չհասնեն գեղարվեստի գլխավոր տարրերը— նկար¬ չությունը և մ ուզի կան։ Մեր ժողովուրդը նոր ճաշակի պակա¬ սություն ունի, գեղեցիկը և վսեմը ըմբռնելու տկարություն ունի։ Այս ցավին դարման անել կարող են միայն մուզիկան և նկարչությունը։ Վայրենի և կոպիտ ճաշակ ունեցողի ականջը, որ սովոր է միակերպ գոռոցի ու ծվծվոցի, միայն մի անկարգ աղմուկ է լսում ամեն ա սքանչելի համերգության մեջ, նրան Նշմարելի չէ այն երկնային ներդաշնակությունը, որից խեն¬ թության չափ հափշտակվում է նրա լեզուն հասկացողը։ Մի քողովուրգ, որի զգացումները դեռ այսչափ կոպիտ, անկիրթ և վայրենի են, անկարելի է, որ նրա մյուս զգացումները ևս նույն ողորմելի վիճակի մեջ չլինին, թեև մեզ նշմարելի չլինիր Ոչ միայն ամեն ոք կարող չէ Մոցարտ դառնալ, այլև ամեն ազգից և հասարակությունից կարող .է Մոցարտ ծնվիլ: Մի շարք տաղանդավոր մանուկ, մուզիկայի սիրահար, Մո- ցարտ լինելու բոլոր ձիրքերով օժտված, եթե ծնվել և սնվել է զուռնայի ազդեցության տակ, նա կդա ռն ա տաղանդավոր և մինչև անգամ հանճարավոր.,. զուռնաչի... Մեկ անդամ, հեռու աշխարհում և ոչ մեր, մի ընտանիքի մեջ մայրը ածում էր դաշնամուրի վրա և նրա 4 տարեկան մա¬ նուկը մոտը կանգնած նայում էր։ Մայրը վեր կացավ և ուրիշ դործ սկսեց, իսկ մանուկը նստեց և սկսեց կրկնել մոր նվա¬ զածը ւ Կյանքիս մեջ առաջին անգամն էի տեսնում աչքովս այսպիսի բան։ Սիրտս լցվեց, չկարողացա ինձ զսպել և ես լաց եղա... Երևակայությունս թռավ եկավ մեր կոպիտ աշխարհ ր ։ Մի՛՛թե մեր մանուկներն էլ սրա չափ շնորհալի չէին լինիլ, ասում էի մտքումս, եթե մեր ընտանիքներն էլ այսպիսի ընտա¬ նիքներ լինեին, եթե մեր տներու՚մն էլ գործածական լիներ այո հրաշալի երգեհոնը, եթե նա գործածական լիներ նույն ի и կ մեր եկեղեցու մեջ։ Եվ զարմանալի չէ* հիրավի, որ մեր եկեղեցում 187