Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծաղիկ ջան, շամամ ջան, վարդիկ ջան,
Ա՛յ յա՜ր, ա՛յ յա՛ր, ա՛յ յա՜ր,
Զարըդ տանեմ, մեռնում եմ, հե յ...


Բայաթու վերջին երկու տողր կրկնում է ասողը ավելի ոգևորված և նորանոր ձայնարկու բառեր ավելացնելով. ասում է այրվելով, ծռմռվելով, գլուխը պտտելով, բայց իր երեսի արտահայտությունը չի համապատասխանում երգի բովանդակությանը։ Լսողների էլ ուրախությանը չափ չկա։ Եթե սոսիրի վրա են, ամենքը միաբերան բղավում են.

— Հա ջա՜ն, հա ջա՜ն, ձայնիդ մատաղ, քե՜փ, քե՜փ հե՜յ… հուռա՜…։ Գլխավորն ուրեմն ասվածը չէ, այլ ինչպես ասելը, մարդկանց ճաշակն ու մտադրությունը, երգի եղանակը, ձայնի բարձրությունը։ Մյուս երգերի մասին եկող անգամ։

1890


ՀՈԴՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

I

Քանի որ մեր խոսքը բանավոր երգերի մասին է, պետք է ազգային ժողովրդական համարել և այն երգերն ու երգախառն վեպերը, որոնք թեև հայերեն չեն, բայց հայ աշըղների հորինածներն են կամ նրանց սովորածը և ժողովրդի մեջ տարածածը։

Մեծ սխալ ենք գործում, երբ մի աշըղի հայերեն խաղերը հավաքում, տպում ենք, իսկ նրա թուրքերեն խաղերը զանցառության տալիս։ Այս միևնույն է, թե Պոլսի «Մասիսը»— հայկական լրագիր համարենք, իսկ «Մանզումե»-ն ոչ, միայն նրա համար, որ «Մասիս»-ի լեզուն հայերեն է, իսկ «Մանզումե»ինը՝ թուրքերեն։ Մենք այսօր Սայաթ֊Նովայի, Շիրինի և ուրիշ շատերի հայերեն ասածները հավաքել տպել ենք, իսկ նրանց վրացերեն և թուրքերեն ասածները զանցառության