Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մի հայացքով պատանի Սարոն
Գրկեց Անուշի պատկերը հոգով,
Այն ինչ՝ գեղեցիկ Անուշը նըրան
Սիրեց կուսական առաջին կըրքով։


Սիրո այս աոաջին կայծը սկսում է բոցավառվել նրանց կուսական սրտերում և այնպիսի վիճակ է ստանում, որ բանաստեղծը հրաժարվում է նկարագրելուց և վերջը բացականչում է․

ՉԷ..
Ես չեմ կամենում բառերով չնչին
Խոսել սիրավառ սրտի բոցերից,
Անպատժելի է սերը առաջին,
Նա վեր է մարդու բոլոր խոսքերից…


Սակայն չարության ոգին, որ գիտե ներս սողալ նույնիսկ դրախտի մեջ, որ մարդուն աստծո երեսից ձգե, արդարին եղեռնագործ շինե, այս չար ոգին իր պոչը խառնում է և Անուշի ու Սարոյի սուրբ սիրո մեջ և նրանց այդ կենսատու զգացմունքը մահատու դարձնում։ Մի հարսանիքում Սարոն և Անուշի եղբայրը՝ Մոսին կոխ են կենում, և որովհետև

Ընկերի մեջ օրենք է շատ հին,
Որ այսպիսի մեծ բազմության միջում
Չըպետք է գետնին զարկել ընկերին,
Այլ պետք է անել հարկավոր զիջում։
Մոռացավ Սարոն օրենքն ու աշխարհք.
Երբ կանանց միջին Անուշին տեսավ,
Սիրտրն ըսկսեց բաբախել արագ,
Աչքերը իսկույն արնով լցվեցավ.
Եվ այսպես՝ մինչևս անհոգ էր Մոսին,
Սարոն իր բոլոր ուժը հավաքեց,
Ուջեն քաշելով՝ հանկարծ ընկերին
Գետին տապալեց ու կրծքին չոքեց…
…Ցնծության ձայներ, ծափերի զարկից
Շարժվում, դողում են օճորք ու պատեր.
Իսկ նորահարսի փարդի քամակից
Նայում, գովում են աղջըկեք, հարսներ…
…Եվ թագավորի թախտիցը Սարոն
Պարգև ստացավ մի կարմիր խնձոր․