Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ Մոսին ուրախ հարսանքատնից
Դուրս գնաց իսկույն, սաստիկ վիրավոր…


Այս պատճառով ահա, Սարոն, այլևս չէր կարող սովորակաՆ կարգով նշանել Անուշին, Մոսին այլևս նրան աղջիկ չէր տալ։ Ի՞նչ աներ խեղճ Սարոն, ի՞նչ աներ Անուշը, որ ոչինչ մեղ չուներ։ Այսպես անճարացած՝ Սարոն փախցնում է Անուշին և մի ամբողջ ամիս այնպիսի անմատչելի ձորերում է տանում, որ ինչքան փնտրում են — չեն գտնում։ Մի ամսից հետո, հին ադաթով Սարոն Անուշին ուղարկում է հորանց, որ այնտեղից պատվով դուրս բերի նորից, ինչպես սովորաբար անում են այսպիսի դեպքերում։ Գյուղացիք ուրախանում են, աղջիկը խոստովանում է տերտերին, ինքը սիրում է Սարոյին, որ իր կամքովն է փախել նրա հետ, որովհետև ուրիշ ելք չկար։ Ամենքն էլ ժպտում են, մարդ են ուղարկում, որ Սարոն գա, բայց Մոսին, որ չի կարողանում տանել Սարոյի հասցրած այդ երկրորդ անպատվությունը (քրոջ փախցնելը) դիմավորում է նրան և հրացանի մի գնդակով գետին տապալում Դեբեդի ափերում…

Եվ մի քանի ընկեր տղերք
Դեբևդի ճոխ ափերին
Փոս փորեցին և սրտաբեկդ
Ամփոփեցին հովվի դին։
Ծաղիկները այս հանդիսին
Բուրմունք տըվին դուրեկան,
Զորագետն էլ ահեղաձայն
Երգեց վսեմ շարական…


Այս աղեկտուր դեպքը չէր կարող տանել Անուշի սիրահար քնքուշ սիրտը, նա ցնորվում է և (Օֆելիայի նման) թափառելով գետափին, ծաղիկներ է քաղում անշուշտ և նրանցով զարդարում է իր սիրելու գերեզմանը։ Անուշի երգերին ձայնակցելով

Վըշվըշում է գետը — վո՜ւշ, վո՜ւշ,
Հորձանքներ է տալիս հորդ
եվ կանչում է-«Արի', Անուշ,
Արի տանեմ յարիդ մոտ…»