Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջակ թարգմանողը չէ կարողացել նույն կես երեսն էլ այնպես թարգմանել, որ դուրս չգար այդ աստիճան անճոռնի մի շարադրություն։ Կամ թե՛ ի՞ նչպես է պատահել, որ . Հրատարակչական ընկերության լեզվագետ անդամներից բաղկացած խմբագրական մասնաժողովը, որ նախքան տպագրելը թարգմանությունը համեմատել է բնագրի հետ, չէ կարողացել նկատել, որ այդ երեսը մի անճոռնի շարադրություն է։ Իհարկե նկատել է, բայց ի՞նչպես կարող էր չհասկանալ, որ այդպես էլ պետք էլ լինի, քանի որ նեդինակի նպատակը երլե| է՛ աննոոնի շարադրության մի նմուշ ներկայացնել…


Բանը ավելի պարզեմ, որ առավել ևս պարզվի իմ երդվյալ թշնամու բթամտության օրեցօր աճումը։ Հանճարավոր երգիծաբան Սվիֆտը ի դեմս լիլիպուտների ուզենալով ծաղրել իր ժամանակի անգլիական ատենատեղերում տիրապետող անճոռն ի լեզուն, իր հերոսի մեղադրության ճառը այդ պաշտոնական լեղվովն է հորինում։ Այդտեղ կտեսնենք միևնույն դարձվածի ստեպ֊ ստեպ կրկնություն' նախադասություններն ու պարբերությունները իրար խառնած, առանց միջակետի և վերջա կ ետ ի։ Մի խոսքով Սվիֆտը վարվել է այնպես, ինչպես վարվում են բոլոր ժամանակների և բոլոր ազգերի երդիծաբանները։ Իսկ ես իբրև թարգմանիչ ի՞նչպես պիտի վարվեի այս դեպքում։ Իհարկե, ծաղրը թարգմանել իբրև ծաղր, ինչպես լուրջը թարգմանում ենք իբրև լուրջ։ Սեդրակ Մանդինյանցը այսպես չէ մտածում. նա մինչև անգամ հիշյալ անճոռնի շարադրությունը տպել է Թիֆլիսի հայոց մի լրագրում իբրև լուրջ շարադրության մի նմուշ, որ հասկացնի համայն աշխարհին,եթե տեսեք, որքան անմիտ թարգմանիչ է Աղայանցը, իսկ ես որքան սրամիտ, որ կարողացել եմ այս երևելի գյուտն անել։ Ուրեմն սուտ է Ադայանցի ասածը, որ ես բթամիտ եմ։ «Արարատումն» էլ այսօր այ։ Միևնույնն է կրկնում, խրախուսվելով այն հանգամանքից, որ Թիֆլիսի վերև հիշած լրագրի մեջ տպածը իմ ձեռքը չանցնելով՝ մնացել է առանց պատասխանի։

Այժմ դուք դատեցեք, հարգելի ընթերցողներ, այս բոլորից հետո ի՞նչ անուն պետք է տալ իմ երդվյալ թշնամուն։ Թույլատրելի չէ՞ արդյոք խնդիրը վճռել այսպես.— եթե U. Մանդինյանցը չի կարողանում երգիծաբանությունը



















ուրջ գրածից։