Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը հասկացնելու համար մատնացույց են չինում մեր քսանվեցերորդ տառի վերա։ Լավ չէ՞ր լինի արդյոք, որ Մխիթարյան հարք իրանց անսխալ չհամարեին, այլ ասեին միանդամ, թե՝ «մենք» տառը ուղիղ չենք հնչում, սորան պետք է հնչել այնպես, ինչպես բոլոր եվրոպացիք հնչում են իրանց, երկրորդ տառը, և ինչպես մինչև այսօր էլ այդպես են հնշում մեր հայաստանցի եղբարք…», Ինչևիցե, եթե պոլսեցիք ըստ յուրյանց այժմյան հնչման հետևին հիշյալ բառարանի խրատին, կարող են սխալ չանել երբեք տառադարձության ժամանակ։

Երկրորդ եղանակ։ Համարենք որ հայերեն տառադարձությամբ պիտի գրենք մի եվրոպական բառ, և թող լինի դա ըստ ձեզ Նաբոլեոն և ըստ մեզ Նապոլեոն, այժմ հարկավոր, է մեզ իմանալ, թե ինչպես գրենք, որ ուղիղ լինի։ Այստեղ բանը մի տառի վերա է, այն է՝ եվրոպական p տառը։ Մենք ուշ չենք դարձնիդ ոչ մեկի գրածին, ոչ Հայկազյան բառարանին և ոչ մեր վարժապետի և ուսումնականաց խրատին, այլ միտներս կբերենք Աստվածաշնչից մի քանի բառ այդ տառով սկսվող, օրինակ՝ Պոնտոս, Պիղատոս, Պաղեստին այլն, և միտներս կբերենք, թե այդ բառերը մեր լեզվի մեր ինչ տառով են գրել մեր խնկելի թարգմանիչը, կտեսնենք, որ մենք էլ կգրենք այ, և ոչ թե p. և պարոն Մկրյանին էջ կասենք, որ առաջ ինքը սովորի և ապա մեզ սովորեցնե։ Գիտեմ և շատ լավ զգում եմ, որ այժմ դուք սխալ գրում եք և ուղիղ հնչում, իսկ եթե ուղիղ գրեք, պիտի սխալ հնչեք: Բայց ի՞նչ անենք, երկուց չարեաց փոքրագույնն է ընտրելի։ Դուք արդեն հազարավոր բառ ուղիղ գրում եք և սխալ հընչում, քանի մի հատ էլ հիմի ավելացրեք վրան, ի նչ վնաս ունի, բայց այն օգուտն ունի, որ մեր ուղղագրությունը միանման կլինի։ Մեծամեծ ուղտեր և փղեր եք կուլ տվել, այժմ ախորժակ չունի՞ք քանի մի մանր մժղուկներ ևս կուլ տալու մինչև վերջապես աչքներդ բացվի և լավ ճանաչեք ձեր կերածն ու ասածը…

Երրորդ եղանակ: Համարենք, որ ձեր գրելի բառը թարգմանական չէ, ոչ մի բառարանում և գրքում չկա, այլ ճանապարհորդում եք մի անծանոթ ազգի մեջ, օրինակ ասենք.