Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վրաստան, հարցնում եք այս և այն բառը և սկսում եք գրել, ահա այդ ժամանակ ձեր գրածը մեր գրածի պես չի լինիլ։ Ինճիճյանն ինքը այս տեսակ սխալներ շատ է արել, ուր մնաց որ դուք, որ ոչ եք մեծ քան զվարգապետ ձեր։ Օրինակ, նա գրել է Կօրի այն քաղաքի անունը, որ մենք ասում ենք և գրում Գօրի։ Այժմ դուք նորա գրածը այնպես կարտասանեք, ինչպես մենք մեր գրածը, բայց փոխադարձաբար սխալ կհնչենք։ Այսպիսի դիպվածներում խորհուրդ եմ տալիս ի նկատի ունենաք իմ գրած աղյուսակը, և եվրոպական հնչմանց համապատասխանող տառերը գրել, հետևելով այն առածին, որ ասում է անճարը կերել է բանջարը»…

Ե

Ես կարող էի այս նյութիս վերա այնքան երկար գրել, որ ավելի ընդարձակ կլիներ, քան թե Հ․Այտնյանի «Քննական Քերականությունը[1], բայց ասած է․ «Աստված որ տա, մեկ ակոսից էլ կտա»։ Հասկացողը այսքանից էլ շատ բան կհասկանա, և ինքը կարող է ասել այնուհետև այն, ինչ որ ես պիտի ասեի, իսկ ով որ չի մտածել այս մասին, նորա համար երկար էլ գրեի, օգուտ պիտի չունենար։ Ես լավ կհամարիմ

  1. 1 Հայր Այտնյանի «Քննական քերականությունը», որպես առաջին փորձ, ամենաընտիր և պատվական աշխատություն է, որպիսին երբեք չԷր կարելի հուսալ մեր Մխիթարյան Հայրերից, որոնք սովորաբար ճշմարտություն արտահայտելու սակավ հակամետ են։ Հայր Այտնյանը խոստովանում է, որ արևելցոցս հնչմունքն ուղիղ է և նման է մեր նախնյաց ուղղագրությանը։ Նա ասում է իրանց համար, թե մենք «որոշ կանոն մը չունինք բ կամ փ կամ թ, գ կամ ք, չ կամ ջ, ձ կամ ց գրելու, որ մեր հիմակվան հնչմամբ իրարու հավասար են»։ … Ցավալի երևույթ։ Այս տառերի հնչյունները այնքան հեռու են միմյանցից մեզ համար, որ մեր նորեկ աշակերտներն անգամ երբեք չեն շփոթում միմյանց հետ։ Հայր Այտնյանը իրանց հնչմանց պես ինքն էլ մնում է շփոթված և յուր ընթերցողներին խորհուրդ է տալիս երկու տեսակ ուղղագրությամբ հետևել օտարտառերի տառադարձության ժամանակ։ Նա ասում հին լեզվաց (այսինքն Հունարեն և Լատիներեն) բառերը պետք է թարգմանել ըստ տառադարձության նախնյաց, իսկ նոր լեզվաց բառերը ըստ այժմյան հնչման արևմտյան