Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպիսի մի ուղեցույցի հանդիպել, որ ինձ ցույց տա ուզածս ճանապարհը, այնուհետև ես ինքս կերթամ առանց նորա օգնության, քան թե հանդիպիմ այնպիսի մի ուղեցույցի, որ առաջս ընկնի վստահությամբ, թե ես քեզ կտանեմ այսինչ տեղը, բայց ինքը կույր լինելով տանե ինձ մի խորխորատի մեջ ձգե։

Դարձվածքների և ոճի կողմանե Պոլիսն ու Տփխիսը ներկայացնում են այսօր որպես իրերահակառակ բևեռներ մի էլեկտրացյալ ահագին խտարանի։ Չեզոքացնել այդ խտարանը չի կարելի մեկենիմեկ մի դատարկիչով (այն է՝ քանի մի իմաստակների և թերուսների ջախջախյալ գրչով), վասն զի այդ ձևով մեծ ճայթումն հառաջ կգա և մեծ հարված հասցնելով՝ կմեռցնե նորան երկոքին ժողովրդյա համար, այլ թույլ տալու է, որ ինքնիրեն դատարկվի, բնական կարգով, աստիճանաբար, ինչպես որ լցվել է։ Եթե կամենում ենք օգնել դորա հաջողությանը, դորա համար մեր լրագիրները պիտանացու միջոցներ չեն, մեզ հարկավոր են կանոնավորապես պատրաստված վարժապետներ, առանց սորան մեր բոլոր արածները և ասածները ձայն բարբառո հանապատի են։ Բայց ո՞վ կարե հուսալ մեր պոլսեցիներից այսպիսի մի բան, որ խոսքով ճեմարաններ են

Հայոց հայր Այտնյանի հոգը չէ, թե դորանով արևելոց և արևմտցոց, այսինքն՝ մեր և պոլսեցոց ուղղագրության մեջ տարբերություն կլինի։ Նա ասում է. որովհետև հարյուր տարի սորանից առաջ սկսվել է այդ շփոթ տառադարձությունը, ուստի պետք է շարունակել։ Հարյուր տարու տգիտության մեջ ընկղմված լինելով, պետք է մնալ այդ տգիտության մեջ։ Հարյուր տարու չափ պոլսեցիք չեն ունեցել հայ վարդապետներ, այլ կամ լատին կամ լատինացած հայեր են եղել դոցա վարժապետները և կամ աղճատ հայախոս անգղիացի միսիոնարներ։ Այս օտար և խորթ մարդիկ իրանց բերանն առնելով հայկական դրպրությունը, մի նպատակ են ունեցել միայն — լեզուն կրոնափոխության միջոց շինել և ոչ թե հայոց լեզուն մշակել։ 1714 թվականին Հռոմի «հավատո տարածման» տպարանում տպված լատիներենից հայերեն բառարանի միտքն ի՞նչ է եղել, որի մեջ ուրանում է Հայկազանց իշխանությունը, հայհոյում է հայերին և փոխանակ գրելու Բագրատունիք, գրում է Փաքռատունիք և մյուս բառն էլ այսպիսի տառադարձությամր աղճատում։ Ուրեմն հետևե՞նք այդ խարդախ վարդապետին, որ ինքզինքը անվանում է Հակոբոս վարդապետ Հիսուսյան կարգեն…