Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք ավելի հզոր փաստեր ունինք մեր երջանկահիշատակ Հանճարի հույսը լրացնելու, որ ասում է. «Այս տարակուսությունը, ինչպես էլ որ լինի, վերջ առաջ կլուծվի հօգուտ Տփխիսու հնչման, հուսահատելը տմարդություն է»։ Այո՛, քո աստվածային սրբությամբ և ազգի ջերմ սիրով վառված հոգին թելադրում էր քեզ ճշմարտությունը, բայց որ չկարողացար քո բուն նպատակին հասնել, ես այդ վերագրում եմ անգութ ցավին, որ քեզ կաշկանդեց միանգամայն, ի մեծ վնաա մեր ազգային գրականության…

Տփխիսու քահանայք փոքրիշատե շտկում են իրանց դպրությունը Արարատի և Գանձակի կողմերից եկած բազմաթիվ գաղթականների շնորհիվ, որոնց մեջ հայկաբան քահանաներ կային և համարյա առաջին անգամ հայերեն դպրություն դոքա սկսան սորվեցնել Տփխիս քաղաքում. դոցա մեջ վերջին ժամանակ երևելին են եղել մեծ Տեր Օհան, փոքր Տեր Օհան և այլք։ Եթե այս բազմաթիվ նորեկները ջոկ մաս չկազմեին, առավել ևս հեռու էին պահում իրանց, չէին կամենում փոխադարձաբար այլ բնիկների հետ խառն այժմ բուն Տփխիսի բարբառով մաքուր խոսող հազիվ թե գտնվեր։ Նորեկները բնակությամբ հեռու լինելով, գերդաստանական հարաբերությանց կողմանե խնամություն անել։

Բնիկ տիկնայք նորեկ կինարմատների բերանները՝ Հայաստանի վերջին դարուց սովորությամբ՝ փաթաթած տեսնելով, նոցա «շան-ճրագ» անվանեցին, նորեկներն էլ նրանց «անամոթ գյուրջի»։ Բայց այս երկու կողմանց իրերատյաց մոլեռանդության չափ ավանդապահ ծերերը իրանց նախապաշարմանց հետ գերեզման մտան, ջահել հարսները պառավներից ազատվելով բերանները բաց արին, չխոսկանությունից ձեռք վերցրին, այդ կողմանե այնքան հառաջադիմություն արին, որ սկսան բնիկ տփխիսցու պարկեշտությունից քանի մի քայլ անգամ մյուս կողմը ցատկել։ Այս բնական մրցման օգնություն հասավ քաջին և անմահին Ներսեսի հանճարը, որ յուր հայրենակից նորեկներին պաշտպան հանդիսանալով՝ բոլորովին նվաճեց Տփխիսի հայերի վրացականությունը։ Տփխիսեցիք, մինչև Ներսեսի առաջնորդ նշանակվելը, հայերեն խոսելու սովորություն չունեին, ինչպես պոլսեցիք, ուր մինչև։