Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմի էլ նույնիսկ քահանայք, վարդապետք և եպիսկոպոսունք անգամ միմյանց հետ տաճկերեն են խոսում և անքաղաքակրթյալ համարում մեր ազգային Հանճարին, մեր պաշտելի և սիրելի Խրիմյան Հայրիկին, ըստ որում իրանց պես խեղկատակ կապկի բնավորություն չի ստացել ոչ Փարիզ և ոչ նորա խրրտվիլակ Պոլիս…

Բոլոր տփխիսեսիք առանց բացառության գրագետ էին, բայց ոչ հայերեն, այլ վրացերեն։ Նույնիսկ նորեկ գաղթականները հարկադրված էին վրացերեն գրություն սովորել, որ կարողանան բուն տփխիսեցոց հետ վաճառականական հարաբերություն ունենալ։ Վրացերեն գրի այսպես հեշտությամբ տարածվիլը հայերի մեջ - միայն չէր պատճառ, որ գտնվում էին Վրաստանումը ու վրաց իշխանության տակ, կարելի է ասել թե դա բնավ պատճառ չէ անգամ։ Այդ պատճառը հետևյալն էր վրացերեն դպրություն չէին սովորում, այլ միայն կարդալ գրել ու արվեստ և քանի մի առևտրական գործնական գրությունք և հաշիվներ։ Այս կարդալ գրելու արվեստը ավարտվում էր հասակավորների համար ամենաշատը վեց ամսում և փոքրերի համար մի տարում։ Այս արվեստի մեջ չկար մեր հեգարանի այբ, ժե, նե, ռան, ու այբ, խե, չան, և որ ամենավատթարն է, չկար մեր գիր կապի չինական և եգիպտական ձևը։ Հնչական եղանակով ուսուցանելը այս բնության որդվոց մեջ մտած է դարերից առաջ և ով գիտե, գուցե նույնիսկ մեր Մեսրովբի հանճարի ծնունդը լինի կամ մի որևիցե հայի։ Այսպես, նոքա չեն ասում զա այբ զա, չա ըթ սե չըս-զաչըս։ Նոքա գիր ճանաչելուց հետո, իսկույն սկսում են ընթերցանոթյան աղոթքը և «Հայր մերը» և իսկույն գրիչը տալիս ձեռքը, որ գրե։ Իսկ կարդալը սկսում են այսպես, քա-ա-րը քար, և ոչ րե այբ, րե-քար, ու-փը—ա-լը-ո ուփալո (ողորմած)։ Սորանից հետո սկսվում էր — ան էրթի, բան օրի… (այբ մեկ, բան երկու) երգի եղանակով, որ բոլոր աշակերտները միասին ասեն։ Դրամուց քանակությունը գրելն անգամ տառերով էին սորվեցնում դարձյալ ձայնավոր,— էն էրթի փուլի, ին օրի փուլի, կան էրթի բիստի և այլն, այնպես որ երեխայքը փալախայի և պատժի երես չէին տեսնում, այնքան հեշտությամբ էին սովորում։ Ուսումնարանների մեջ սարսափելի պատիժներ