Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

լու սովորությունը վերջին գաղթականները բերին իրանց հետ։ Երևակայեցեք այժմ թե մեկ գրի համար, որ ոչ պատիժ լինի,

ոչ տաժանելի գիրակապ լինի, ոչ անհասկանալի սաղմոս ժամագիրք լինի և այլն և այլն, այլ բոլորովին խաղ ու պարով լինին սորվեցնեիս, էլ ի՞նչ պատճառ կմնա չսովորելու։ Շատերը, որոնք երեսուն-քառասուն տարեկան էին, ուսումնարան չէին գնում, այլ իրանց ընկերոջից էին սովորում մի քանի օրում։ Նույնիսկ այն մարդիքը, որ վրացերեն խոսել չգիտեին, նոքա ևս փոխանակ հայերենի' վրացերեն գրերն էին սովորում և իրանց հայերեն միտքը վրաց տառերով գրում։ Ինչպես տեսնում եք, սա մի մեքենական արվեստ էր սովորեցնելը հեշտացրած և ոչ կրթություն կամ դաստիարակություն, բայց այնպիսի մի արվեստ, որ չէր կարող ազդեցություն չունենալ յուր ազգային հնչունների վերա։ Բոլորովին այլ կլիներ, թե ժողովուրդը հայերեն դպրություն գիտենար և նույնը միշտ գործածեր մաքուր կերպով (ինչպես որ այժմ արդեն սկսել են), կամ ամենևին չսովորեր վրաց լեզվով գրել և վրաց լեզվով խոսեր։ Սակայն չպետք է կարծել, թե այս հանգամանքը տեղիք կտար անշուշտ ատելու իրանց հայկական դպրությունը-գրաբարը։ Ոչ, գրաբարը յուր դժվարության համար, մի տեսակ մեհենական վսեմություն ուներ ժողովրդյան աչքումը, ամենադժվար և անհասանելի մի բան էր թվում։ Փոքր ի շատե գրաբար գրող ու կարդացող համարվում էր այնպիսի գիտնական, որ գիտե բոլոր երկինք ու գետինք, մանավանդ եթե միշտ կարդար հաստափոր Այսմավուրքը։ Մի խոսքով հայկաբաններն այն պատիվն ու հարգն ունեին վրացերենագետների աչքումը, ինչ որ չինաստանցոց համար իրանց մանդարինները։ Վրաց

լեզուն արհամարհանքով են սովորել, համարելով մի ԹեԹև, հասարակ մահականացուփ լեզու, բայց օգտակար' վաճառականության համար։ Այլև չպետք է կարծել, թե ուրեմն վրաց ազգի մեջ ևս ծավալած կլիներ իրանց դպրությունը։ Այդ էլ ոչ։ Վրացիք վաճառական և արհեստավոր դասակարգ չունեին։ Բոլոր արհեստները և վաճառականությունը հայերի ձեռքումն էր։Վրացիք երկու դասակարգ ունեին, ճորտեր և ազնվականը։ Դրանցից մեկը չէր կարող սովորել, սովորեր էլ ինչո՞ւն պետքն էր, ի՞նչ ուներ առնելու և տալու, ինքը ոչինչ չուներ, ամե-