Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բան տալ ձրի, բարերար հանդիսանալ. ի՞նչ կասկած, որ փոխանակ շնորհակալության` հանդիմանություն կստանա։ Հազար անգամ լավ է աղքատ-հպարտ լինել, քան թե աղքատ-հարուստ։ Ազնիվ ու զարգացած աղքատն ունենում է շատ հարուստ գրադարան, որ իր համար մի շքեղ դահլիճ է, ուր բազմած են աշխարհիս բոլոր հանճարները, որոնց հետ ունի նա միշտ նիստ ռւ կաց, բայց մտեք Թիֆլիսի ամենահարուստի տունը և կտեսնեք թե որքա՜ն աղքատ է նա, որ տասը մանեթի գիրք չունի, որքան աղքա՜տ է, որին այցելել լայեղ չի անում աշխարհիս ամենախոնարհ գիտնականը։ Բայց ամենագոռոզ գիտնականն անգամ մեր քաղաքն այցելելուն պես՝ ամենից առաջ մտնում է ազնիվ աղքատների տունը։ Հասկանում կլինիք, իհարկե, որ խոսքս գիտնականների մասին չէ, այլ գիտնական գրքերի, որոնք սովորաբար առավել ևս գիտուն են լինում, քան իրանց հեղինակը, որովհետև հեղինակություններն ավելի լավ գիտեն, թե ում մոտ է հարկավոր գնալ, և ում մոտ ոչ, քան թե հեղինակները, որոնք այս կողմանե բավականին անշնորհք են։

Զարմանալի բան չէ՞, հիրավի, որ երեք ռուբլի չեն վճարում «Աղբյուրին», բայց ձեռքե ձեռք են հափշտակում, միջից պատկերներ են կտրում և զրկում խեղճ բաժանորդին, գողանում են փոստատնից և ահագին գրագրության և վնասի առիթ դառնում։

Ո՛չ, ինչ կուզեք ասացեք, հայեր, լավ չեք անում։ «Աղբյուրն» այն ժամանակը կլինի հասած իր նպատակին, երբ կտեսնե ընթերցող հասարակության մեջ անբարեխղճությունը նվազած, ձրիակերությունը, գրագողությունը վերացած։ Ռուսները բաժանորդ չեն գրվում «Աղբյուրին», որովհետև հայերեն չգիտեն, բայց առնում են միայն պրեմիան, ամենայն ուրախությամբ վճարելով երեք ռուբլի: Ով ականջ ունի լսելու թող լսե, ով ամաչելու աոիթ ունի, թող ամաչե[1]:

1889

  1. «Աղբյուրի» բարենենգ հակառակորդները ուրիշ բան չգտնելով հավատացնոլմ են պարզամիտներին, թե «Աղբյուրի» խմբագրոլթյունը ռեկլամներ է գրում: Եթե «Աղբյուրի» խմբագրությունը ոչ մի բարոյական և նյութական ջանք չի խնայում, որ իր հրատարակությունը գրավիչ կացուցանե, այս ռեկլամ չէ, այլ մի շնորհք, մի ազնիվ ձգտում, որից զուրկ են մեր շնորհալի և ազնիվ հակառակորդները: Եվ մի որևէ հրատարակություն ե՞րբ կդառնա ճշմարի գրավիչ և սիրելի, արդյոք ճշմարի՞տ գեղեցկությամբ արտաքուստ և ներքուստ, թե` դրսից շպարված և ի ներքուստ դատարկ: Չէ՞ որ վերջին դեպքում ոչ թե գրավիչ և սիրելի կդառնա, այլ զզվելի և արհամարհելի։ Եվ մի՞թե «Աղբյուրի» խմբագրությունն այնքան մոտատես է, որ չիմանա, թե ինչումն է ճշմարիտ գրավչությունը և հառաջադիմության գաղտնիքը։ Մենք միամիտ չենք, պարոններ, գիտենք ավելի տալ, որ ունենանք կիսով չափ պահանջելու իրավունք: Եվ մենք այսօր տալիս ենք տասնապատիկ ավելի, քան թե պահանջում ենք, որովհետև «Աղբյուրը» անհամեմատ բարձր է եվրոպական նման հրատարակություններից։ 0՜... այդ չափից դուրս է արդեն, պիտի բացականչեք։ Ոչ թե չափից դուրս է, այլ բնականապես այսպես էլ պետք է լինի: Եվրոպան հասուցանել է, երիտասարդ է. այնտեղ այլևս չկա մանկական կյանք, մինչդեռ մեր ամբողջ կյանքը դեռևս մի մանուկ է, հարուստ մանկական նյութով։ Մի՞թե միևնույն մանկական կյանքի աղքատությունը, ժողովրդական տարրից զուրկ լինելը չի երևում և Պոլսո «Մանկական Բուրաստանի» մեջ։ Խմբագիրն այնտեղ մեղավոր չէ, այլ կյանքն է սնանկացած, իսկ մեր կյանքի մանկական աշխարհը դեռ գոյություն ունի իր բնական վիճակի մեջ: Աստված տա միայն, որ «Աղբյուրի» տաղանդավոր աշխատակիցները այս հանգամանքն ի նկատի ունենան և մեր մանկական հարուստ կյանքից՝ որքան կարելի է՝ շատ պաշար հասցնեն «Աղբյուրին»։ Ահա բուն գաղտնիքը «Աղբյուրի» կենդանության, հետևապես նրա գրավչության և սիրելիության։ Ծ. Խ. I