Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրելի ընթացքն է բռնել։ Ինքը՝ պ. Քալանթարը գաղափարով և բնավորությամբ լինելով պատեհական, չունենալով վերանորոգչի ձգտում ու եռանդ, այդ բանը վնասակար համարելով իր ներքին ձգտումներին, հենց որ մտնում է մի ընկերության մեջ, նույն ընկերությունը այլևս «Մշակի» քննադատության առարկա չէ դառնում։ «Մշակը» այնուհետև ոչ միայն չէ հարձակվում ընկերության թերությունների վրա, այլ սկսում է պաշտպանել նույնիսկ այդ թերությունները, ամեն սև սպիտակ ցույց տալով և ոտնատակ տալով ամեն մի աշկարա ճըշմարտություն։ Կկամենայիք, գուցե, որ փաստեր բերեմ տեսությունս գործնականապես ապացուցանելու։ Փաստեր դուք ինձնից ավելի շատ կարող եք բերել, եթե կամենաք անաչառ լինել։ Կամ ի՞նչ ապացույց պետք է բերել, որ երկու անգամ երկուսը չորս է, քանի որ դա մի բացարձակ ճշմարտություն է։ Այժմ սրանից ավելին չեմ կարող ասել, կվերջացնեմ խոսքս միայն մի խորհրդով, որ «Մշակ»-ի խմբագիրը ոչ մի ընկերության վարիչ չհանդիսանա, եթե թանկ է գնահատում «Մշակի» առաջադիմական դրոշակը և չէ կամենում նրան սև գույնով ներկել։

1897


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

Սիրելիդ իմ Տիգրան.

Ես ընդունեցի «Մշակ»֊ի խմբագրության հրավերը, առաջուց գիտենալով, որ դրա հետևանքը պիտի լինի Աղվեսի և Կռունկի միմյանց ճաշի հրավիրելուն Կռիլովի առակներում։ Այն ճաշը, որ փռեցին իմ հյուրասիրողներս իրանց թերթում սուտաշաղախ նախապատասխաններով, միայն իրանք կարող են լիզել և մարսեր։ Այժմ ես պետք է մի կռունկի խորտիկ պատրաստեմ «Տարազումը» դրանց համար, որ ուտել չկարողանան։ Այստեղ հարկավոր եմ համարում մի բան ևս ավելացնել ի գիտություն