Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ոչինչ չդրել, այլ կնշանակե իր փախուստը և անզորությունը ծածկել մի երեխայական մահանայով։ Ճշմարիտ առաջադիմական թերթը անընդհատ պատերազմ պետք է մղե խավարի, տգիտության, խաբեբայության և աչքակապության դեմ, Եթե մի թերթ վնասակար գաղափար է տարածում ժողովրդի մեջ, ինչպե՞ս կարելի է լռել այդ խոշոր երևույթի դեմ, և արդարացնել իրան նրանով, թե այդ թերթը նա համարում է իբրև չեղած։ Կամ ո՞վ է ավելի մեղավոր, արդյոք թե՞րթը, թե՞ նրա խմբագիրը: Եթե մեղավորը խմբագիրն է, որ այսօր Կիրակոսն է, վաղը կարող է Մարկոսը լինել, ինչո՞ւ այդ խմբագիրը չէ անանուն, այլ թերթը, որ մի հաստատություն է բարի նպա- տակով հիմնված, որին աշխատակցում են շատ ազնիվ բաժանորդներ, որ կարդում է հայ ժողովուրդը։ Պարզ խոսենք, եթե Սպանդարյանը մեղավոր է, որ թերթ է հիմնել, ինչո՞վ են մեղավոր այն մարդիկը, որոնք հիմնադիր չեն։ Ի՞նչ մեղք ունի Տմբլաչի Խաչանը, որի շնորհալի ֆելիետոններին անհամբեր սպսաում են հազարավոր ընթերցողներ, Ի՞նչ մեղավոր են Մուրացանը, Ագապյանը, Ճուղուրյանը, Նար֊Դոսը և ուրիշ Շնորհալի գրողներ (որոնց ես համարում եմ իմ դասակարգի մարդիկ և ամենայն ուրախությամբ կդաշնակցեմ դրանց հետ' առանց մտավոր և բարոյական դավանանքի խտրության։ Այստեղ դասակարգ և կուսակցություն ջոկ֊ջոկ բաներ են և չպետք է միմյանց հետ շփոթել: Մի դասակարգի մարդիկ կարող են զանազան կուսակցության պատկանել, և հակադարձն)։ «Մշակ»-ի կարծիքով մեծ մեղավորները հենց աշխատակիցներն են և բաժանորդները, որովհետև դրանք պահպանում են մի թերթ, որի գոյությունը Մշակին վնաս է հասցնում նյութապես: Եթե «Մշակը» բանի վրա նայում է իր շահի տեսակետից, ինչո՞ւ միևնույն բանի վրա չպիտի նայի և ամեն մի գրող իր շահի տեսակետից։ «Մշակ»-ի համար, իբրև մի լրագրի, օգուտ չէ, որ մի ուրիշ լրագիր գոյություն ունենա, իսկ գրողների համար շատ օգուտ է, որ շատ լրագրեր գոյություն ունենան։ Բնական է ուրեմն, որ ինձ համար, իբրև գրողի և գրողի դասակարգի շահի պաշտպանի, ոչ մի թերթ անանուն չլինի, իսկ «Մշակ»-ի համար, իբրև լրագրի, բոլոր լրագրերի անունն էլ կտրվի: Գրողներից էլ միայն նրանք ապրեն, որոնք «Մշակ»֊ումը