ինչ օգուտ դրանից։ Դուք արդեն գիտեք, որ մենակ կարճ ու երկայն ասելուց բանը պարզ չի հասկացվի, և ոչ էլ շատ ու քիչ ասելով, այլ պետք է չափել մի չափով, եթե կչափվի կամ համարել, եթե կհամրվի։ Չափել չի կարելի, բայց Համրել կարելի է, և այս րոպեիս կասեմ, թե ինչպես պետք է համրել։ Մեր ասածները հատ֊հատ խոսքեր են, որ մինը մյուսի ետևից հանում ենք մեր բերանից. շատ խոսքեր ենք ասում, բանը երկար է դուրս գալիս, քիչ ենք ասում, կարճ է դուրս գալիս. և այդ խոսքերը, ինչպես ասացի, հատ֊հատ և ջոկ–ջոկ լինելով, միշտ կարող ենք համարել և տեսնել, թե մեկի ասածի մեջ քանի խոսք կա և մյուսի մեջ քանի, և տեսնել նույնպես, թե մեկի ասածի մեջ քանի խոսք ավելի կա մյուսի ասածից։ Լսեցեք, ես հիմա մի բան կասեմ, դուք իմացեք քանի` խոսք կա իմ ասածի մեջ.
Ես… գնացի… տուն։
Բոլորեքյանք ձեռք են բարձրացնում։ Վարժապետը գիատությամբ բառերը անջատ–անջատ է ասում, որ աշակերտներին հեշտ լինի, զգալի լինի նոցա ջոկ֊ջոկ բառեր լինելը և համրելի։
Ի՞նչ ասացի, հարցնում է վարժապետր (պատասխանում են). քանի՞ խոսք է, ո՞րն է առաջինը, երկրորդը, երրորդը, երկրորդը, առաջինը, երրորդը (պատասխանը նա է տալիս, ում վերա մատնացույց է լինում)։ Այս ձևով քանի մի նախադասություն է լուծել տալիս, առանց օժանդակ բայեր խառնելու, օրինակ, այսպիսիք.—
Ես… մի… գրիչ… ունիմ։ Արշակը յուր գրիչը կորցրեց։ Հայկանուշը եկավ ուսումնարան։ Կիրակի օրը եկեղեցումը շատ մարդիկ կային։ Այնտեղ վարդապետը մեկ երկայն քարոզ ասաց։
Երբ որ տեսնում է, թե հատ֊հատ ասելով նոցա գլխի գցեց, որ բոլոր ասածների մեջ էլ խոսքերն առանձին-առանձին են, այնուհետև սկսում է փոքր առ փոքր արագացնել յուր ասածները, մինչև չափազանց արագության է հասցնում։ Երբ որ այդչափ արագ ասած նախադասությանը բառերի թիվն ևս գտնում են, այնուհետև մեջ է բերում օժանդակ բայեր հետևյալ կերպով.