բառ կա։ Այս շրջանի մեջ մայրենի չհպվի համար որոշված մամերի մեծ մասր սորա վերա պետք է գործ դներ Լուծումն սկսելու է հետևյալ կերպով։ Վարմապետն ասում է, ես ձեզ պատմեցի այս և այն պատմությունը (տալիս է նոցանից երկուսի անունը), ով կարող է ասել, դրանցից ո՛՛րն է ավելի երկայն։ Գիտեցողները ձեռք են բարձրացնում, և վարժապետը նոցա պատասխանից եզրակացնում է, որ նոցա զգալի է երկու պատմությանց համեմատաբար կարճությունն ու երկայ¬ նությունը։ Վարմապետն առաջուց էլ գիտե, որ նոքա կարող են յուր հարցին ուղիղ պատասխան տալ, բայց նորա նպատակը այլ է, նա այդ հանգամանքից օգուտ քաղելու համար, նոցա սոսկ զգացածը գիտակցական է առնում։ Հետո ասում է երկու պարբերություն համեմատաբար կարճ ու երկայն և առաջարկում է աշակերտաց իմանալ, թե դոցանից ո րն է երկայն և ո րը կարճ։ Առաջարկում է մեկին մի բան ասել և հետո ինքը նորա վերա մի քանի բառ ավելացնելով առաջարկում է իմանալ, թե որը այդ երկու ասածից կարճ է և ո րը երկայն։ Հետո առաջարկում է մեկին մի բան ասել և մյուսին նույն պես մի բան ասել, որ առաջն ի ասածից երկայն կամ կարճ լինի, նայելով թե ո՛րը հեշտ կլիներ ասել երկրորդին։ Աշակերտները կարճ և երկայն պարբերությունը ասելով արդեն զգում են, որ դորա գաղտնիքը մի քանի խոսք ավելացնելու և պակասեցնելու մեջ է, (ըստ որում եթե մեկն ամ¬ սում է. «ես այսօր եկա ուսումնարան» մյուսը ղորանից երկայն ասելու համար կամ այդ միևնույն ասածը ավելի եր- կայն ա ընելու համաի ասում է. «ես այսօր առավոտ յան մեր տանից եկա ուսումնարան»), միայն այդ մթությունը պարզելու չափ նոքա ընդունակություն չեն կարող ունենալ, բտյյթ երբ արդեն ազատ ու վստահ ամենքն էլ կարողանում են մեկը մյուսից- կարճ և երկայն պարբերություններ ասել, այնուետև վարժապետը բացատրում է դորա գաղտն իքը, ասելով. Մենք հիմի դիտենք կարճ ու երկայն բաներ ասել, տեսնում ենք, որ մեկի ասածը երկայն է, մյուս ինը կարճ, բաքդ
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99
Արտաքին տեսք