Այս էջը սրբագրված է
2. Ուսումնարանից գնացինք եկեղեցի:
Ի՞նչ ասացի առաջին անգամը. քանի խոսք է, ո՞րն է աոաջինը և այլն։ Ի՛նչ ասացի երկրորդ անգամ, ո՞րն ժաոաջինը, երկրորդը և այլն։ Ո՞վ կարե ասել, ո՞ր ասածիս
խոսքերն են ավելի երկայն' առաջին, թե՞ երկրորդ։
Լսեցեք, նորից կրկնեմ—— Ինձ տա’ր մեր տուն։ Ո'ւ֊սո'ւմ֊նա֊րա'֊նի'.․․ գը՚֊նա՚֊ցինք․․․ ե֊կե՞֊ղե' ցի’ (պատասխանում են)։ ճշմարիտ է։ Խոսքերն էլ ունին կարճություն ու երկայնություն։ Ես հիմի կասեմ երկու խոսք, դուք իմացեք, որն է կարճը և որն է երկայնը։ Հայկ, Կարապետ.— Կաթ, խորոված։ — Ձմերուկ, տանձ։— Գորի, Ալեքսանդրապոլ։ Զորի, ձիու Շատ լավ։ Հիմի ինչպե՛ս չափենք բառերը, ինչպե՛ս իմանանք, թե որը որից ինչքան կարճ է և կամ ինչքան երկայն։ Դուք նկատած կլինեք, որ մենք երգելու ժամանակ խոսքերը շուտ և միանգամից չենք ասում, այլ կտոր-կտոր անելով և ամեն մի կտորի վերա մի ձայն բարձրացնելով: Օրինակ, չենք ասում միանգամից՝ գարունը եկավ, այլ գա-րու-նը ե-կավ։ «Գարունը>> մեկ խոսք է, բայց երգելիս մենք այգ մի խոսքը երեք կտոր ենք անում, առաջ մի կտորն ենք հանում բերաններիցս, հետո երկրորդը, հետո երրորդը։ «Եկավ>> մի խոսք է, բայց մենք երգելիս ասում ենք' ե՛-կա՛վ, երկու կտոր ենք անում, Հիմի գոսք ասացեք, քանի' կտոր ենք անում, նախշուն,- թևերով — ձևերով — ծաղիկներ — վարդ-մեխակ — շուշան — հոտերով.․․ Ուրեմն տեսնում եք, որ երգելու ժամանակ բոլոր խոսքերը կտոր-կտոր ենք անում, ամեն մի կտորի վերա մի ձայն ենք քաշում, կան այնպիսի խոսքեր, որոնք մի քանի կտոր չեն դառնում, ինչպես այստեղ վարդ, և ուրիշ շատ խոսքեր կան, որոնք մի քանի կտոր չեն դառնում, այլ մնում են այնպես, ինչպես կան, Բայց հասարակ խոսելու ժամանակ ոչ մի խոսք չեն կտոր-կտոր անում, այլ մեկ անգամից ենք ասում, ճշմարիտ որ, ինչ ծիծաղ բան կլիներ։