պետք է գծել տանք նախ արմատական գծերը և հետո, գրանցիր ամբողջ գրեր։ Այս ձևը միտք չէր ունենալ, եթե մենք միևնույն միջոցին սորվեցնեինք նոցա որպես տառեր, որպես մի֊մի հնչյուն ունեցող։ Այդ գծերից կազմված ամբողջ գրերը այն ժամանակ կդառնան տառեր, մի֊մի հնչյուն ունեցող, երբ դոցանով կսկսեն գրել բառեր, իսկ սկզբումը դոքա կարող են մի֊մի քմահաճ անուն ունենալ․ օրինակ, վերի գիծ, վարի գիծ, միամազ, երկամազ, մեծ միամազ, փոքր միամազ, բութ երկամազ, սուր միամազ և այլն, նայած, թե ինչպիսի գիծ է և գլխավոր տողագծի համեմատությամբ վերի թե վարի կողմն է ընկնում։ Մեր գրերի արմատական գծերը բախտավորապես շատ սակավ են, ընդամենը ութ հատ է և այն շատ հեշտ գրելի։ Դոցանից ոմանք մեծանում կամ փոքրանում են, բայց ձևերը միևնույն է մնում։ Այսպես ո, ր, ի, տ, փ, հ տառերը երկու արմատական գծերից են բաղկացած - մեծ և փոքր միամազից և փոքր երկամազից։ Մեծ միամազի և փոքր երկամազի վերա ավելանալով մի ուղիղ հորիզոնական գիծ (—), կազմում են է, բ, գ տառերը և այլն։ Ամեն մի գիր քանի արմատական գծերից որ կազմվում է, նա այնքան էլ տակտ ունի (մազական գծերը չպետք է հաշվել)։ Առաջ գրում են արմատական գծեր և երբ որ դոցա գրելու մեջ բավական վարժվում են, այնուհետև մի տող գրում են առանց միացնելու յուրաքանչյուր գրի բոլոր արմատական գծերը, իսկ երկրորդ տողում միացրած, թե առաջին և թե երկրորդ գործողությունը կատարում են տակտով։ Տակտով գրել տալը այն նշանակությունն ունի, որ երեխայք նույնիսկ սկզբից սովորում են ձեռքները կանոնավոր կերպով շարժել, այսինքն այնպես, ինչպես որ պահանջում է այս կամ այն գիծը, թե նա վերից վար պիտի գծվի՞, թե՞ վարից վեր, մինչդեռ առանց դորան, երբ գործ ունիս հիսուն-վաթսուն հոգու հետ, չես կարող իմանալ, թե առաջ ո՞ր գիծն են քաշել, և հետո ո՞ր, կամ թե վերի՞ց վար է քաշված, թե՞ վարից վեր։ Բացի սորանից, բոլորը միասին զբաղված կլինին, միատեսակ արագությամբ կգրեն, մեկը չի հորանջիլ, մյուսը խզբշտել, երրորդը խիստ դանդաղ կամ
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/119
Արտաքին տեսք