Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատկերի մեջ եղած տարբերությունը բավական մեծ է և հարկավոր է վարժապետին գիտենալ, թե ինչի մեջ է այդ տարբերությունը։ Երբ պատմվում է մեզ մի անցք, այդ անցքի մեջ հիշված իրերը որքան և պատկերանում են մեր մտքի մեջ, բայց մինը մյուսին արագությամբ հաջորդելով, մեզ ժամանակ չի տրվում դորա ամեն մի մասի վերա երկար կանդ առնել և այդ պատճառով էլ զգալի հետք չեն թողնում դոքա մեր մտքի մեջ. բայց այդ պատմությունը անելուց հետո, երբ ցույց է տրվում մեզ նորա բովանդակությունը սլատկերի վերա անվանված, այդ դեպքում մեզ ժամանակ է տրվում ամբողջը դիտողության տակ առնել ու մաս-մաս գննելով ավելի ևս զվարճանալ կամ հիանալ, վասն զի շատ անգամ ինչ կենդանություն որ տալիս է իրերին հանճարավոր նկարչփ վըրծինը, նույն կենդանությունը չի տալիս վարժապետի լեզուն։ Ահա այս վերջին ձևով ստացված տպավորությունքը ավելի ազդու են լինում և անջնջելի հետք են թողնում երեխայի մտքի մեջ։

Մի ուրիշ օրինակ էլ բերենք։

Երբ ասում ենք կու, կասկած չկա, որ երեխայք այդ իրի հետ նախապես ծանոթ լինելով, իսկույն պատկերացնում են նորան իրանց մտքի մեջ, բայց ո՞վ կարող է երաշխավոր լինել այդ մասին, ո՞վ կարե պնդել, որ ամենքն էլ միապես կովի դաղափարն են պատկերացնում, մի թե չի կարող պատահել, մեկը կովի անունը լսելուն պես, միտը բերե նորա տված կաթն ու մածունը և սկսե մտածել յուր նույն օրվա կերած կաթի և մածունը վերա կամ այլևայլ հիշատակներն, որ կապ ունին իրանց կովի անվան հետ, նորա միտքը մղեն, հեռացնեն բուն խնդրից և կամ մինը փոխանակ կովի' մի եզն պատկերացնե իրան, մյուսը մի հորթ և այլն, մինչդեռ եթե ցույց տրվեր նոցա մի կովի պատկեր մեծ դիրքով կանաչ խոտի վերա կանգնած, կուրծքը կաթնալից, մոտն էլ յուր հորթը կապած, որ ավելի զգալի լինի կովի մեծությունը հորթի համեմատությամբ, էլ կասկած չկա, որ ամենի ուշադրությունը նորա վերա կկենտրոնանա և իրանց նկարագրությունը թե' ավելի ճիշտ և թե՚ ավելի