հեշտությամբ կլինի, քան թե առանց պատկերի' ցամաք հարց ու փորձով։
Այս հանգամանքների հետ ի միասին եթե ի նկատի ունենանք և այն, որ երեխայք դեռևս սովոր շեն իրանք իրանց մեջ ամփոփվիր ձեռքն երր ճակատներին դրած մտածել, այլ միշտ մի շոշափելի բան են ուզում, արտաքին իրերի հետ են ուզում խաղալ, որ իրանց քաղցած միտքբ հագեցնեն նորանոր տպավորություններով, թե վերացականությունը նոցա համար ձանձրալի և դժվարամարս բան է, այնուհետև հեշտ կշինի մեզ իրերի և պատկերների կարևորությունը խոստովանել։ Բայց այսուամենայնիվ, ինչ տեղ որ շատ միջոցներ չկան, այնտեղ բավականանալու է և քչով։ Դպրոց ասված բանը դատարկության մեջ կախված մի բան չէ, այլ երկրիս վերա է, քաղաքումն է եղել, թե գյուղումը, մի անտառի մեջ է եղել, թե մի չոր անապատի, այսուամ ենայնիվ նա միշտ շրջապատված կլինի հազար տեսակ նյութերով, որոնք կարող են երեխայոց դատողության և լեզվի մարզման նյութ դառնալ։ Եթե ձեռքներս շատին չի հասնում, կարող ենք բավականանալ և մեր ունեցածով, բանը շատության և քչության վերա չէ այնքան, որքան գիտակցության յուր ունեցածի և չունեցածի մասին։ Մոտավորի հետ ծանոթանալուց հետո կարելի է քիչ-քիչ Դեպի հեռուն երթալ և այսպիսով ընդարձակել երեխայի մտավոր հորիզոնը։
ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆ
Մենք արդեն տեսանք մայրենի լեզվի դասերի մեջ, որ վարԺապետը չափում, չափչփում էր պարբերությունքն ու բառերը, և այնպիսի ակնարկություններ էր անում, որոնք անտեղի պետք է համարվին, եթե վարժապետը նույն բանի մասին թվաբանության դասերի ժամանակ չի խոսեցել Մենք տեսանք նույն պես, որ ցույց տալու համար, թե ամեն մի հնչյուն ունի մի նշան, նա դիմեց թվանշանների օգնության, թե ինչպես այս թվանշանին մեկ ենք ասում, մյուսին' չորս և չենք շփոթում միմյանց հետ։ Ասել է թե նա արդեն սորվեցրած պիտի լիներ այդ թվանշանները։