Երեխայք ուսումնարան մտած օրը ինչպես որ խոսել գիտեն, նույնպես գիտեն և համրեր Ութ֊ինը տարեկան երեխայք արդեն գիտեն տասնից ավելի համրել, բայց դոցա համրելը մեր պահանջի չափ գիտակցական չէ և ոչ անսխալ, ուղիդ գրականական, այլ տեղական բարբառով։ Այս պատճառով թվաբանությունն ևս պետք է սկսել միևնույն ձևովր ինչ ձևով որ սկսեցինք մայրենի լեզվի դասերը։ Այնտեղ աոաջին շրջանի մեջ սկսեցինք խոսեցնել երեխային, իսկ երկրորդ շրջսսնի մեջ չափի տակ ձգել նոցա խոսքերը։ Այո տեղ էլ առաջին շրջանի մեջ համրել կտանք երեխաներին մեկից մինչև տասը, ուղիղ և գիտակցաբար, իսկ երկրորդ շրջանից կսկսենք դոցա չափումը, այսինքն իմանալ դոցա թվական և քանո՛րդական տարբերությունքը, հավելումը, նվաղումը, բաժանվիլը և բազմապատկիլը։ Առաջին շրջանի մեջ ինչպես որ պետք է սորվեցնել ուղիղ և գիտակցաբար համրել քանակական թվերը մեկից մինչև տասը, սույնպես պետք է սորվեցնել և դասականները առաջինից մինչև տասներորդը, որպեսզի երեխայք քանի մի անգամ չկրկնեն մի խնդիր լուծելու ժամանակ «մեկելը, մեկելը», կամ «մյուսը,մյուսը», այլ իմանան ասել առաջինը, երկրորդը, երրորդը ե այլն, մանավանդ «երկրորդ» և «երրորդ» բառերը պետք է կարողանան պարզապես արտասանել և չշփոթել միմյանթ Հետ։
Երկրորդ շրջանից պետք է ծանոթացնել գլխավոր չափերի և նոցա գործածության հետ, յուրաքանչյուր կարգիր մի հատ վերցնելով, առանց նոցա ստորաբաժանումների և վերաբաժանումների։ Օրինակ' երկայնության չափերից մի արշիննոց միայն, ծանրության չափերից մի գրվանքանոց, Հեղուկների չափերից մի չարեքանոց կամ ուղղակի մի հասարակ շիշ կամ բաժակ, ըն դեղ ենն երի չափերից նույնպես մի որևէ աման կամ չանախ (կոտ, խան), այլև պղնձյա, արծաթյա և թղթյա դրամների հետt Հետևյալ շրջաններում կարելի է ծանոթացնել նաև ժամացույցի և նորա գործադրության հետ, եթե վարժապետը կդժվարանա նույնիսկ երկ բորդ շրջանումր ծանոթացնել նաև այդ գործիքի հետ։ Ծանրության չափի հետ ծանոթացնելիս, նա պետք է անշուշտ ծանոթացնե այդ բանը .կշեռքի օգնությամբ, ուրեմն ինքը կշեռքն ևս պիտի ենթարկվի ծանոթության։Երեխա այս բոլոր