Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնաց որ հեռու լինիմ տարած։ Աչս փաստով ես չեմ կամենում ցույց տալ, որ պ. Մանդինյանը հայ լեզվի տարերքին անծանոթ է, հետևապես զուրկ է և հայերեն բառերը հայացի առոգանությամբ արտասանելու կարողությունից — ո՛չ, դորա համար փաստ հարկավոր չէ, այլ...

Այժմ դառնանք խնդրի բուն էությանը։ Մեզ հարկավոր է առայժմ միայն մի բան իմանալ, միայն իմանալ, թե ի՞նչ է նշանակում նախահնչյուն և վերջահնչյուն: Սորա համար հարկավոր են՝ ա) ցույց տալ մի լուծված բառի պատկեր, բ) բացատրել, գ) պատճառը հայտնել, դ) եզրակացնել:

ա) Արդ լուծենք քրտնքել բառը, ենթադրելով, որ դորա, մեջ ը հնչյունը ջնջված չէ և լուծենք ճիշտ այնպես, ինչպես որ ինքը լուծում է յուր «բացատրության» 22-րդ երեսումը ելնեմ և զարդարեմ բառերը։

ը, ը, ե, ը, ըր, ը, քը, քը-ըր, քըր. ը, ըն, տը, տը-ըն, տըն. ե, ել, ե, քե, քե֊ել, քել. բ) Բացատրություն։ նախ որոշվում են բառի ձայնավորներր (ը, ը, ե) և գրվում. հետո առանձին վանկից սկսած գրվում է առաջին վանկի ձայնավորը (ը), հետո նույն ձայնավորը (ը) յուր հաջորդ բաղաձայնի հետ կցված (վերջահնչյուն, ըր) հետո էլի գրվում է նույն ձայնավորը (ը) և նրան կպցնվում նախընթաց բաղաձայնը (նախահնչյուն, քը. դորանից հետո այդ նախահնչյունն ու վերջահնչյունը (քը, ըր) միևնույն ձայնավորին կպցրած՝ և ձայնավորներից մեկը մի կախարդական գավազանով վերցնելով ք (ը), (ըր) խառնվում են իրար հետ և դառնում «քըր»: Այսպես ահա և մյուս վանկերը։ Կարծեմ հասկանալի եղավ։

գ) Պատճառ։ Պատճառն այն է, որ պ. Մանդինյանի համար միայն ձայնավորներն ունին ձայն, իսկ բաղաձայնները ձայն չունին. պատճառն այն է, որ քերականները ասել են՝ բաղաձայն ասվում են այն գրերը, որոնք առանց