Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձայնավորի օգնության չեն հնչվում, բայց այդ հայկաբանները չեն ասել, թե նրանք իրենց սեփական ձայնը չունին, այդ էլ պ. Մանգինյանն է ավելացրել, Օթտոյի հետևությամբ, թե բաղաձայնները առանց իրանց սեփական ձայնը ունենալու, կարող են միայն ձայնավորի հետ հնշվիլ և դառնալ նախահնչյուն կամ վերջահնչյուն՝ նայած թե ձայնավորից առաջ է գրած, թե հետո։ Նույնիսկ երկու անձայն բաղաձայններ իրար մոտ գալով՝ հանկարծ ձայնավոր են դառնում, այսինքն ձայն են ստանում, բայց թե ո՛րտեղից են ստանում այդ ձայնը հայտնի չէ։ Օրինակ, վերջահնչյունը շատ անգամ լինում է երկու հատ և այդ ժամանակ բաղաձայն ը բաղաձայնիցն է կպչում, ինչպես են հետևյալ բառերը— վանկ, շենք , զենք, տունկ, կառք, փառք, զորք, թուրք, քուրդ, խորթ, խուրձ, խումբ, ռումբ, թունդ, սանդ, բանտ և ուրիշ հազար ու մեկ բառ… Մեր հաշվի համար այդ երկրորդ բաղաձայնը առայժմ անվանենք և «վերջավերջ» հնչյուն և նախքան եզրակացություն անելը, ցույց տանք, թե մի բաղաձայն քանի հատ վերջահնչյուն և նախահնչյուն է դառնում։ Ահավասիկ' սա, սե, սէ, սը, սի, սո, սօ, սու, սյու, սեօ, սեա, սոյ, սայ, աս, ես, էս, ըս, իս, ոս, օս, յուս, յոս, յաս, ույս, այս:

Մի բաղաձայնը դառնում է 13 նախահնչյուն, մի այդքան էլ վերայահնչյուն. և որովհետև մենք 31 բաղաձայն ունինք, ուրեմն նրանցից ամեն մինի վերաբերությամբ ևս կդառնա երեսունմեկ նախահնչյուն և երեսունմեկ վերջահնչյուն։

դ) Եզրակացություն. 31X13 նախահնշյուն+31X13 վերջահնչյուն +31X31 վերջավերջ հնչյուն +13 ձայնավոր և երկբարբառ, ընդամենը կլինի 403+403+961+13 1780 հնչյունл

Երկրորդ եզրակացություն՝ այլ բառերով և այլ լեզվով.

Недостатки слого-составительного способа состоят в том что, а) все обучение в нем становится исключительно делом памяти, при чем усвоение учебного материала механизируется до последней степени: в) что ученик обязан выполнять работу, смысл которой ему не понятен, следов, совершенно безсознательно с) что знания