ցույց տալիս, որ եթե ծնողքը ուժեղ են, նոցա զավակներն ես անշուշտ ուժեղ կլինին. եթե խելոք' խելոք, եթե առաքինի` առաքինի։ Վասն զի աշխարհս մի երկրորդական արգանդ է, որից մարդս հարկադրված է կրկին ծնանելու, յուր անվան վերա մի այլ անուն կամ կոչում ավելացնելու։ Ծնողք աշխարհին են տալիս մի էակ, համարենք ուժեղ, առաքինի և խելոք լինելու ընդունակ, և ոչ իսկապես կատարելապես խելոք, ուժեղ և առաքինի։ Այս վերջին գործն էակի կյանքի վերա ազդեցություն ունեցող հանգամանքների պաշտոնն է։ Ծնողաց որակությունը իբրև մի սերմ մի հողից ընկնում է մի այլ հող (այսինքն մի մարմնից մի այլ մարմին), եթե այս վերջին հողը չունենա այն բոլոր սննդարար նյութերը, որոնք եղել են առաջվան հողի մեջ, նա կոչնչանա, չի աճիլ, չի բեղմնավորվիր Ինչպես նաև ծնողք տդետ, մոլի և անզոր լինելով, այդ միևնույն հատկությանը տրամադիր են անում յուրյանց զավակին, բայց նա կարող էր չենթարկվիլ այդ հատկությանցը, եթե ազատ մնար այն հանգամանքներից, որոնք աճեցնում և երևցնում են այդ հատկությունքը։ Ասել է թե, ոչ միայն առանց կանոնավոր դաստիարակության (կամ ինքնակրթության) մարդս կարոռ չէ յուր ծնողական բարի հատկությունքը պտղաբեր կացացանել յուր մեջ, այլ նաև կանոնավոր դաստիարակությամբ կարելի է երեխայի ստոր տրամադրությունքը, որ ստացել է յուր ծնողացմե ժառանգականապես, ճնշել անհետացնելու չափ և նորա բնությունը վսեմ հատկությունք բեղմնավորել ու ընդունակ կացուցանել։ Իսկ որ ինչ կվերաբերի «ձիրք» ասած բանին, որ իբր թե առանց ուսման և վարժողության շնորհք է տրվում մարդուս ձրիապես, դորա սուտ և ճշմարիտ լինելը կերևի հաջորդ հոդվածիս մեջ։ Այժմ խոսինք մարմնո և նորա զարգացման մասին։
Հայտնի է, որ մարմինը մի ինքնաբույս բան չէ, այլ առաջ է գալիս սերմից։ Ոչ մի սերմ չկա, որ աճե առանց սնունդի։ Ինչպես որ բույսի աճելու համար հարկավոր է հող ջուր, օդ, լույս և այլն, նույնպես և մարմնո աճելու համար հարկավոր է կերակուր և օդ։ Եվ այդ իսկ պատճառով մարմնո հատկությունն ըստ արտաքնույն և ըստ ներքնույն կա-