Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թողջն այնպես կարդաք, որ ր֊ից առաջ եղած բաղաձայնը ր֊ի հետ միասին կպչի հաջորդ վանկին։ Որ լավ իմանաք ասածս, ես մի ուրիշ օրինակ կբերեմ, որ համ օրինակ լինի. համ մի նոր բան էլ սովորեք`

(գրում է)

Հայրն ու մայրը Արշակն ասաց Երեսն-ոաել է Երկու մասն իմն է Փոքր աղջիկը Մեղր է, կերել Դու կարդում ես

(կարդում են)

Հայր-նու մայրն Արշակ-նասաց Երևս-նուոել է Երկու մաս-նիմն Լ Փոք-րադյիկը Մեղ֊րեկերել Դու կարդու֊մես

— Տեսնում եք ահա գրում ենք բաժան բաժան, բայց բառերի վերջն ընկած բաղաձայնները փախչում, կպչում են հետո եկած բառերի սկզբումն եղած ձայնավորին։ Եվ հենց այդպես էլ պետք է կարդանք և ոչ թե կակազելով ասենք` հայրն ու մայրը, կամ` դու կարդում ես: Ուղիղ այդպես էլ ահա` երբ որ երկու ձայնավորի մեջ երկու կամ երեք կից բաղաձայններ կան, և վերջինը րը է, այդ Րր֊ին պետք է կպցնել իրանից առաջ եղած բաղաձայնը։ Ահա ես երկու տեսակ էլ կբաժանեմ, դուք ինքներդ նկատեցեք, տեսեք, ո՞րն է ավելի լավ...

(լավ)

Ոս-կրացավ ոսկ...րացավ բա-գրատ բագ..րատ

(Երեխանց ականջին լավը լավ է թվում, վատը` վատ): — ճշմարիտ որ այդպես լավ է, երեխեք. միայն այդպես չավ կարդալու համար պետք է լավ վարժվիր Կան այնպիսի բառեր, որոնք թեպետ և կվանկվեն, բայց որ: