Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ մի ծանոթություն է դնում, թե էն դուր է ասում վերանում է, որովհետև հատուկ անունների վերջում յ դնելը սխալ չէ, ըստ որում սեռականի մեջ այդ վերացած յ-ն կրկին մեջ է դալիս, ինչպես Աննա, Աննայի»:


Ի՞նչ վերաբերություն ունին հատուկ անունները դեր անունների և մակբայների հետ։ Մեր լեզվի կանոնով միավանկ բառերը, եթե բայ չեն, ինչպես են՝ գայ, լայ, տայ,կայ, այլ ուրիշ ման բանի, եթե վերջումը յ առնեն, այդ յն չի մնալ համր, այլ կկարդացվի, ինչպես հայ, վայ, փայ, չայ, նոյ, խոյ, սոյ, Նոյ, ուստի եթե գրենք սայ, իրավունք չունինք կարդալու սա այլ сай: Մեր լեզվի մեջ բուն հայերեն չբարդված բազմավանկ բառ չկա. ай, уй, ей, ой վերջավորությամբ եղածներն օտար բառեր են։ Օտար բառերը՝ հատուկ լինին, թե հասարակ, պետք է համր յ չառնեն վերջից, այլ ձայնավոր, ինչպես՝ Արփաչայ, Դունայ, Դանայ, Հիմալայ. այս պատճառով ահա լավ գրողները ոչ օտար և ոչ ազգային անփոփոխ բառերի վերջում համր յ չեն դնում, ինչպես հիմա, ահա, ապա, հապա, աշկարա, սա, դա, նա, սորա, դորա, նորա, գաթա, խաթա, բալա, ուստա, մաշա, փաշա, բոշա: Մեր լեզվի մեջ ա վերջավորվող գոյական անուն ևս շատ քիչ կա, ընդամենը հազիվ թե տասը լինին, իմ միտս եկողներն են-տղայ, երեխայ, հսկայ, ընծայ, քահանայ, սպայ, (պետք է լինի սպահ, սեպուհ), ստանա (հնությամբ հայացած


Այս տեսակ օրինակներ պ. Տեր-Ղևոնդյանի սխալներից շատ կարող էի բերել, բայց ինչ որ բերի, այս էլ շատ է։ Այսպես՝ տարրական քերականության մեջ միակ կարևոր մասը ուղղագրությունն է, բայց այն էլ խճողված է, բորբոսնած և սխալ բառերով և անիմաստ ու սխալ բացատրություն ներով…


Որ ունիցի՝ տացի։ Ով որ կարդալու կարողություն է ձեռք բերել, ընդ նմին և կարդացածը հասկանալու շնորհք, այնպիսին շատ կկարդա։ Ձեռք բերած ուժը գործադրություն կպահանջե։ Ում մեջ թույլ և տկար է կարդալու կարողությունը, այնպիսին կխորշի կարդալուց։ Ամենից առաջ, ուրեմն,