գրականությունը մեկի տեղ մեզ տվել է երկուսը և երեքը։ Մենք պետք է աշխատենք ազատվել քանիսից որ կարող ենք, նայած մեր բառագրության ներկա հանգամանքներին։ Վեվից չենք կարող ազատվել, բայց դրան մի նոր պաշտոն չենք տալ, այլ կպահպանենք իր նախկին սահմանում, կգրենք միայն որից հետո և բառասկզբում, էլ ուրիշ ոչ մի տեղ։ Ինչ ասել կուզի, որ բարդությունների մեջ վ պետք է մնա անփոփոխ, ինչպես վեպ— նորավեպ, վարել, կաոավարել, երիվար, Օթեվան, թեև մեր նախնիք բառամեջերում գրել են անխտիր։ Կգա ժամանակ, որ մենք էլ կգրենք անխտիր, վևը դուրս կմղենք բառամեջերից և նույնիսկ սկըզրներից, բայց այդ ժամանակը դեռ հասած չէ, ներկայումս այդ անհնարին է։
Անհնարին է նրա համար, որ մեր ժողովրդի առաջնորդողները որևէ բարեփոխություն ունենալու չափ հասունացած չեն։ Մեր ներկա գրական լեզուն դեռևս մուտք չունի մեր
ատենական տեղերում, մեր հրապարակախոսները իրար հակառակ ուղղություն ունին բռնած։ Միայն <<Մշակ>>-ը իբրև ազատամիտ և առաջադեմ լրագիր, իբրև բարեփոխության
բարեկամ և պաշտպան' կարող էր իր ժողովրդականությամբը այս խնդրին մեծ զարկ տալ և հառաջ մղել, բայց դրա խմբագիրը պ• Արծրունին ուղղագրության խնդրում ափսոսալու
չափ հետամնաց է։ Իր ընդունած ուղղագրությունը հառաջ մղել կարող չէ, ուրիշի մշակածն էլ երբեք չի ընդունում։ Նա մինչև անգամ ծիծաղում է ինձ վրա և ասում է' Աղայանցի գլուխը մեխ է ցցվել, ոչ ոք հանել չի կարող։ Եվ ճշմարիտ է ասում։ Այդ մեխն ինքը պ, Արծրունին է ցցել իր նորահնար և քմահաճո ուղղագրությամբ, որով թե' իրան է վնասում և թե մեզ։ Ապագան կդատապարտե պ. Արծրունուն, եթե այժմյան իսկ, քանի ուշ չէ, քանի որ մի զորեղ, օրգան ունի ձեռքին, մեր կողմը չանցնի և մեզ հետ չմիանա։ Չկա մեր մեջ ոչ մի վարժապետ, որ <<Մշակ>>-ի ուղղագրությունը սովորեցնե իր աշակերտին։ Չկա և ոչ մի դասագիրք, որ <<Մշակ>>-ի ուղղագրությանը հետևի։ Մենակ է, մենակ իր ուղազրությամբ։ Կամ այն է, որ պ. Արծրունին արտաքո կարգի մի հանճար է, որ մեր խելքը չի հասնում, որ ուղղա