Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Էմիածին, սեպտեմբերի 25-ին

Հայտնի է, որ մեզանում գրական աշխատությունը հեղինակներին չէ ապահովացնում նյութապես, բայց որքանևիցե մի բան տալիս է։ Երևակայեցեք այժմ, թե ինչ կլինի հեղինակի դրությունը, եթե այդ մի քիչ բանն էլ հափշտակեն գրաչարչիները՝ հրատարակելով հեղինակի աշխատոաթյունները իբրև իրանց, սեփականություն։ Բավական է, որ ամեն մի վաճառված գիրք մի քանի տասնյակ ընթերցող է ունենում, ընթերցողներ, որոնք գիրք գնելու սովորության չունեն, այլ միշտ ձրի են կարդում։

Եթե այս ձրիակերությունր չլիներ, շատ լավ վարձատրված կլինեին հեղինակները։ Ապացույց իմ ասածին՝ դասագրքերը, որոնք բավականին վարձատրում են հեղինակներին և հորինողներին, որովհետև ամեն մի աշակերտ ստիպված է իր սեփական դասագրքերն ունենալ։

Սակայն հեշտ բան չէ լավ դասագիրք հորինելը, որովհետև հորինողից պահանջվում է մանկավարժական հմտություն, բարոյական և մտավոր զարգացումն, և հմտություն նույն գիտության, որի համար դասագիրք է կազմում։ Իսկ եթե հորինելի դասագիրքը մայրենի լեզվին է վերաբերում, այդ ժամանակ մի քանի բան էլ ավելի է պահանջվում հորինողից, այն է հմտություն ազգային կյանքի, մանկական հոգեբանության, ծանոթություն բանավոր գրականության և բարբառների և ազգային բանաստեղծի շնորհք։

15 Ղ․ Աղայան, Երկերի ժող. հ. IV

225