Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13, Դուք ի՞նչ լսեցիք, քարի՞ն, թե ձաոին: Ծառին։


14, Ինձ թվում է, թե գրել ծառին ավելի ուղիղ է, քան թե ծառի։


15, Քարամը ո՞ր ծառփն էր, որ հարցրեց, թև ո՞ւր գնաց իր Ասլին։


16, Քրիստոս ո՞ր ծառին անիծեց։


17, Զաքեն ո՞ր ծառին էր նստած։


18, Ես լավ նայեցի էն ձառին...


19, Մի' ասիլ՝ ծարին, ասա՝ ծառին»


20, Ծառի'ն, հա, ծառին, քանի ասեք, բավական է։


Ահա մի բառ, որ իր ձևովր ամեն տեղ էլ տրական է, իսկ նշանակությունովը ինչ հոլով կամենաք։ Իհարկե ամեն բառ անխտիր ամեն հոլով չի կարող դառնալ և ոչ ամեն մասն֊բանի։ Ժամանակ ցույց տվող բառերը կարող են ժմանակ ցույց տվող մակբայ դառնալ, տեղ ցույց տվողները տեղական, ինչպես — կես օրին, երեկոյին, կես գիշերին, զատկին, կտրին, կշտին, կողքին, սարի գլխին, ծառի ծայրին, գետափին։ «Հովիվը սարին, <<սրինգը բերնին>>։ <<Ղարիբ մշեցին մեյդանի միջին․․․»։ «Աշուղը եկավ քնարը ձեռին»։


ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ


Գործիական՝ նշանակում է գործիքական, դա պետք է ցուլց տա, թե ինչով ինչ է շինվում, անվում։ Օրինակ-գրչով գրում ենք, դանակով կտրում, կամնով' կասում, գութանով՝ հերկում։ Բոլոր սրանց նմանները իսկական գործիականներ են։


Բայց ահա մենք գտնում ենք գործիականի վերջավորությունով անթիվ բառեր, անթիվ նշանակությունով գործածված։ Բերենք դրանցից մի քանիսը։


1. Մարկոսը կառքով է գնում, իսկ Հայկը' ձիով։


2, Ինչու գետովն անցաք և ոչ կամրջով։


3, Ծովը լիքն է ամեն տեսակ ձկներով։


4, Բարեկամս հիվանդացավ աչքացավով։


5, Մարկոսը շատ հացով մարդ է։

235