Այս էջը սրբագրված է
6. Մայրս իմ արևովն է խնդում։
7. Ձուկն ինչո՞վ են տապակում, ձեթո՞վ, թե եղով։
8. Ի՞նչ մտքով, ի՞նչ նպատակով արիք այդ բանը։
9. Մեռելը թաղեցին շորերով։
10. Մեռելը թաղեցին տերտերով։
11. Ես գինին ջրով եմ խմում։
12. Դու ջուրը փարչով ես խմում և ոչ բաժակով։
13. Մի խոսքով… իմ կարծիքով…
14. է՜հ, մնաք բարով… էլի տեսնվենք ուրախ սրտով, ցամաք աչքով։
15. է՜հ, ապրում ենք էլի՜ քաղցած փորով, բոբիկ ոտքով…
16. Ի՞նչ գնանոց գինով կհյուրասիրես…
Այժմ դառնալով մեր ուսուցիչներին հարց եմ տալիս նրանց, ո՞ւր էին այժմյան քերականությունները, երբ Հայաստանն ուներ Գողթան երգիչներ, իսկ Հունաստանը՝ Հոմերոսներ։ Ո՞րն է առաջ, գրականությո՞ւնը, թե քերականությունը։
Առայժմ այսքան։
1908