Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնի չէ, իսկ ը տառի մասին դրանց չգիտությունր կարելի է բացատրել հետևյալ ենթադրությունով։


Մեր մանկավարժները իրենցից ոչինչ չեն ասում, դրանց ասածները այստեղից այնտեղից քաղած, կարկատած, կցկտուր բաներ են։ Իրենց այդ օտար աղբյուրներում չեն գտնում մեր ը տառի հետքը, քանի որ նա մի փոխառած հնչյուն չէ, այլ բուն հայկական։ Այդ հնչյունը չունին և ոչ մեր դրացիք՝ թուրք ու վրացի։ Ահա թե ինչու մեր մանկավարժների համար, բացի Հ. Տեր֊Միրաքյանից, մնում է անհայտ մեր ը տառի օգտակարությունը, թեպետ ես այդ մասին գրել եմ ընդարձակ, բայց հիմնվել իմ գրածի վրա, կնշանակե ստորացնել իրենց մասնագիտությունը. նրանք պետք է խոսեն էքսպերիմենտալ մանկավարժության անունից, պեդագոգիայի անունից, այսինքն նրանց անունը տալով, որ կարծվի, թե նրանց թելադրությունովն են արել, ինչ որ արել են։


Մեր գրերի մեջ ամենից հեշտ սովորեցնելու տառը ը-ն է, որովհետև դա գրվում է բոլոր անունների վերջում իբրև որոշիչ հոդ, ինչպես՝ սեղան, սեղան-ը, աթոռ, աթոռը, գիրքը, թուղթը, և այլն։ Եվ հենց այս էլ պետք է լինի նախապատրաստական դասը վանկերի լուծելուց առաջ (Այս մասին տե՛ս «Վարժարան» ամսագրի 1882 թ. № 4-ը)։


Բերանացի լուծել վանկերը և համադրել առանց ը գրի օժանդակության, անկարելի է. շարժական տառերը գործածել առանց բաղաձայնների անունը ը գրի օժանդակությամբ տալու դարձյալ անկարելի է. գրել այս և այն տառը առանց նրանց անունն ասելու, նույնպես անհնարին է։ Ուրեմն մի բանի ձեռքից որ խուսափել չի կարելի, ավելի լավ չի՞ լինիլ՝ ուսումնասիրել նրան և օգտվել նրա անգնահատելի հատկությունից։ Այնուհետև հնար ունենալով բերանացի նախապատրաստության ընդարձակ ծավալով, այլևս հակադրված չեք լինիլ մանուկներին կերակրել տպագրված անմիտ բառաշատությունով։ Այնուհետև երեխան ինքը կասի․ «Տվեք ինձ այս ու այն հնչյունների ձևը, և ես նրանով կպատկերացնեմ այս ու այն բառը։ Եվ այսպիսով երեխան ներգործական դեր կխաղա և վարժապետի հետ միասեն


247