Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԱՐՄՈՒՆՔ

1

Հովնանյան դպրոցի ուսուցիչներին խմբովին արձակելը լավ տպավորություն չի գործել նույնիսկ արձակող հոգաբարձության վրա։ Պատճառը բնական է։ Հոգաբարձություն ասածդ բաղկացած է լինում մի քանի մարդուց , որոնք բոլորն էլ ներգործական դեր չեն խաղում, այլ մեկը խաղում է, իսկ մյուսն երբ հավանություն տալով ծափահարում են այդ մեկին։ Երբ որ ամեն մեկը իր ինքնուրույնությունը ունենա, այնտեղ երբեք խայտառակ արարքներ և վճիռներ տեղի չեն ունենալ։ Ներկա դեպքում դերախաղացը հանդիսանում է Հ․ Առաքելյանը, որ կարող է մյուսներին էլ ամեն կողմ քաշել։ Թող այդ մյուսները դուրս գան միացած և ասեն, որ իրանք կրավոր դերի մեջ չեն, որ իրանք չվան չունին վզներին, որ տան Հ. Առաքելյանի ձեռքը։ Կատարված փաստը դրա հակառակն է ցույց տալիս։ Ես գոնե ենթադրում եմ, որ հոգաբարձության մյուս անդամները պետք է որ բարոյապես բարձր լինին կանգնած Հ․ Առաքելյանից է միայն մոլորված նրա թելադրությունից։

Այստեղ թեպետ ամենքն են մեղավոր, ազատ չէ մեղսակցությունից և սրբազան առաջնորդը իբրև հոգաբարձության նախագահ, բայց ամենից շատ մեղավոր են Համբարձում Առաքելյանը և Ստ. Մալխասյանը, որոնք մի տարի

252