Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշպես ասում են, հիսուն հազարից անցնում է։ Անգլիացիք հնչյունական տառեր ունին, բայց իրանց բառերն այնպես են խճողված համր տառերով, որ արդեն անեկգոտ է կազմվել, թե գրում են՝ «բարի լույս» և կարդում՝ «աստծու բարին»։ Սրանց բառերը նույնպես անհարմար են վանկելու, և կամա ակամա պետք է սովորեն բառերն ամբողջապես, որ ամբողջի պատկերը դրոշմվի սովորողների հիշողության մեջ ։ Կան լեզուներ էլ, որոնք և՛ վանկելու համար են հարմար, և՛ վանկերը տառերի վերածելու, բայց բաղաձայնը իրանց որևէ ձայնավորի օժանդակությամբ հնչելը անհարմարություն է առաջ բերում։


Մեր բառագրոսթյունը ամենապարզ հնչական լինելով, ոչ միայն բառալուծության և վանկալուծության է հարմար, այլև ունի մի այնպիսի տառ, որի օգնությամբ մեր ամեն մի բաղաձայնը կարող է հնչվել ամենայն հարմարությամբ։ Այդ տառը կարծես հենց նրա համար լինի հնարված, որ իր օգնությամբ հնար լինի հնչել բաղաձայն տառերը։


Ես այդ տառի անունը չեմ տալ, թող նա ինքն իրան երևա։ Ենթադրենք մի րոպե, որ մենք ամեն մի բաղաձայն հնչում ենք ա հնչյունի օժանդակությամբ, - բենին ասում ենք բա, գիմին՝ գա և այլն։ Այդ դեպքում երեխան ինչպե՞ս կկարդա՝ բնակ, սրտի, եթե ոչ՝ բանակ, սարտի: Եթե ա֊ի տեղ լիներ ու, կկարդային բունակ, սուրտի: Եթե լիներ օ, կկարդային բօնակ, սօրտի: Իսկ եթե լիներ ը, բնակը կդառնար բընակ, սրտին՝ սըրտի, որ կնշանակե երկուսն էջ կմնային անփոփոխ՝ բնակ և սրտի: Ուրիշ օրինակ․ գրում ենք՝ կրկնել, քրտնել, քրթմնջել, և՝ կըրկնել, քըրտընքել,. քըրթմընջել: Մի՞թե սրանով փոխվեց բառը։ Այս կնշանակի ը տառը երկու բաղաձայնի մեջ եղած, թե չեղած միևնույն է, իսկ այդ հատկությունը չունի ոչ մի այլ ձայնավոր։ Գրեցեք սիրել և զեղչեցեք ձայնավորները, տեղը կմնա՝ սրլ … նշանակությունից զուրկ հնչյուն։


Մի քանի անգամ ականջովը է ընկել, թե գրագիտություն սովորեք նելու ամենալավ եղանակր ամերիկականն է, այսինքն՝ անգլիականէ։ Այդպես ասողները ամաչում են իրենց ասածն ապացուցող մի հոգված աան, թեև խոստանում են։


261