խարհականներ․ այդ պատկառանքի նշանը կորցրեց իր հարգը՝ բազմելով ամեն տղայի կզակի վրա։
Առհասարակ մի մեծ գժտություն ընկավ ծերերի և երիտասարդների մեջ և սկսեցին հարձակվել միմյանց վրա թե խոսքով և թե՛ գրով։ «Մեղու»-ն, Չամուրջու «Երեվակ»-ը և «Մասյաց Աղավնի»-ն մի ուղղությամբ պաշտպանում էին հինն ու խախուտը, փտածն ու անպետքը, իսկ «Հյուսիսափայլ»-ը և Սվաջյանի «Մեղու»-ն՝ նորագույնը և օգտակարը։ Հնադավանները որքան ավելի էին հարձակվում «Հյուսիսափայլ»-ի վրա, որքան ավելի էին ցույց տալիս իրանց տխմարությունը, այնքան ավելի էր բարձրանում «Հյուսիսափայլ»-ի նշանակությունը նորագույն կյանքի զարգացման համար։ Նրա հակառակորդների փքուն ճոռոմաբանությունները, միջնադարյան հայհոյանքները ընդհանուր լուսավորության հոսանքի առաջն ընկնելով՝ աղբի պես սրբվեցին և ընկան ցնորքների աշխարհը իրանց պաշտած դևերի նման։
«Կռունկն» էր, որ ազատ էր երկու ծայրերից, նա միջին ճանապարհ բռնած, «Հայոց աշխարհի իրաբնակ և տարաբնակ որդոց մեջ տարածում էր ազգային-բարոյական լուսավորության պահանջն ու կարիքը»։ Հյուսիսափայլը ձգտում էր վերանորոգել հայերին ոտից ցգլոլխ Ավետարանի լուսով, և սրանով էր ավելի, որ իր դեմ էր բարձրացնում բոլոր հայ հոգևորականությունը։
Կրոնական վեճերի այս թունդ ժամանակը Վարագա լեռներից իջավ չնաշխարհիկն Խրիմյան, իբրև մի հինգերորդ գարու Մեսրոպ այցելեց Վրաստանը ոչ նոր գիր տալու նրան, այլ նոր ձայն հնչեցնելու հայերի ականջին և նոր հոգի փչելու նրանց սրտերի մեջ։
Հիրավի, թիֆլիսի եկեղեցիներում լսվեցավ մի նոր ձայն, ձայն Վասպուրական․ Արծվույն, որ մայր - Հայաստանի վերքերն է նկարագրում և նրա որդոց մեջ հայրենասիրության զգացմունք զարթեցնում։ Այդպիսի ձայն հայոց եկեղեցյաց մեջ լսված չէր…
Ինչ որ ժողովրդի համար չկար, իսկ բանասերների համար մի ցնորք էր և հեքիաթ, հայ մարգարեի համար մի շոշափելի իրողություն էր, նա ցույց էր տալիս, որ հայությու֊
283