Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր աչքով տեսնում ենք, թե հայերենն ու վրացերենը ինչպես են դուրս մղվում մեր տգետ կանանց բերաններից, մեր աներից։ Այսքանը բավական է, որ մեր մեջ նախանձ ղարթիդ պատվասիրության և ազգասիրության զգացումն և սկսենք դրա առաջքն առնել աղջկանց դպրոցներ բանալով, թատրոն Հիմնելով, գրականությունը ճոխացնելով, վերջապես որոշ ազգերին մեզ օրինակ առնելով, նրանց վարմունքր մեգ համար խոսակցության նյութ շինելով։ Պետք է հետաքրքրվենք և իմանանք, թե որպիսի ճանապարհ ունեն բռնած մեր վիձակումն եղող եվրոպական ազգերը, այն ազգերը, որոնք մեռած տեղից գլուխ են բարձրացրել և ազգայնապես ապրելու իրավունք են հայտնում։ նրանք այսօր առաջ են գնում ոչ մեզ նման կուրորեն, այլ գիտակցաբար, մի նախամտածված և նախագծված ուղղությամբ, և շատ չի քաշիլ այգ ազգերը կանցնեն առաջնակարգ զորեղ ազգերի կարգը իրանց զարգացումով և դիրքով։


— Դրա համար մեզ հարկավոր է մեծ զոհաբերություն եղածը շատ քիչ է։ Ինչ զոհաբերություն որ անում ենք բոլոր հայերս միասին, մի հույն, մի իտալացի, մի սերբ, մի մաջառ, մի ռումինացի, վերջապես մի ղարադաղցի և բուլղար դրա տասնապատիկն է անում։


— Առավել լավ, այղ մեր բախտիցն է, որ դրանք այդքան ազգասեր են և հայրենասեր: երան ազնիվ հալ համարողը կարող չէ դրան ցից ետ մնալ, հարկավոր է միայն, որ նա իմանա, թե այդպիսի մարդիկ կան աշխարհիս երեսին և այդպիսի ազգեր...


Բայց շատ բան մենք լենք կարող անել, շատ էլ որ ուզենանք։ Մեր ազդի բարոյական ու մտավոր զարգացման ղեկը մեր հոգևորականության ձեռին է, իսկ մեր հոգևորականությունը չունի մի Եղիշե, որ ասե, «բոլոր աշխարհիս միտք են կաqավարձ. դրանք ոչ միտք են ճանաչում և ոչ աշխարհ, դեռ միջնադարյան խավարի մեջ են խարխափում և հնացած ցնորքներ պաշտպանում։


— Հոգևորականությունը այդ վիճակումը մնալ երկար չի կարող, նա ուշ թե վաղ ազգի կարծիքը կճանաչե ե նրա հետ կմիանա սերտ սիրով։ Քեզ օրինակ Խրիմյան Հայրիկը, որ


19 Աղայան, Երկերի ժող. հ. IV