օրինակներ կարող ենք բերել ապացուցաելու համար, որ մարդուս միտքը մի էական գործիք չէ ամենի գագաթի մեջ գրած, որով նոքա երբ. ուզենան մտածեն, ամեն տեսակ խնդիր լուծեն, վճռեն, այլ դա սոսկ Ընդունակություն է. բայց ի՞նչ ասել է Ընդունակություն: Մեր մարմնո բոլոր մասունքը ընդունակություն ունք,էն շոշափելու, բայը մի բանի պիտի ենթարկվի նա, որ երևի այդ ընդունակությունը։
Մեր մարմինը ունի զգայարանքներ, որպիսիք են աչք, ականջք, քիթ և բերան, և դոքա ամենքը զգալու ընդունակություն ունին. բայց եթե աչքը կույր լինի, էլարո՞ղ է միթե բան տեսնել, և կամ եթե կույր էլ չլինի, կարո ղ է տեսնել և այնպիսի բան, որ յուր տեսողության ենթակա չէ, կամ եթե առարկան մթնով պատած է, վասն զի աչքը յուր մեջ լուսո հանք չունի, լույսունակ չէ, այլ լույսը իր վերա տպավորելու նորա միջնորդությամբ առարկաների գույնը, մեծությունը, հեռավորությունը և այլն որոշելու ընդունակությունն ունի, որ շատ անգամ լինում է նվազ, ուրեմն և կարոտ կանոնավոր գործադրության և շատ անգամ սխալ, ուրեմն կարոտ մտքի առաջնորդության։ Ահա այսպիսի պայմանների ենթակա է և այն ընդունակությունը մարդո, որին մենք ան վանում ենք միտք։ Փորձ, զգայարանք և միտք այնպես կախում ունին միմիանցից, որ առանց մինի մյուսը ոչինչ է Փորձերը տպավորվում են զգայարանաց վերա, զգայարանքներն այդ տպավորությունը հաղորդում են մտքի այս և այն հատկությանը, որով նոքա սկսում են աճիլ և զարգանալ ։
Չենք սխալվիլ, եթե ասենք ևս, թե զգայարանաց հաղորդությունքը տպավորվում են ուղեղի վրա։ Զարմանալի չէ ամենևին, եթե ուղեղը, որ նուրբ ջիղերով կապակից է մարմնո բոլոր մասունքների հետ, յուր զարմանալի շինվածքին համեմատ, ունենա և զարմանալի հատկություն, այսինքն տպավորել յուր վերա զգայարանաց հաղորդութ յունքը և նոցա միմյանց հետ համեմատելով կազմել հասկացողություն, կամ որ միևնույն է ասել, նորա մեջ պարզ տպավորությունքը իրարու մոտ գալով, կազմվին հասկացողություն։ Բայց որովհետև այդ ապացուցանելու համար մեզ հարկավոր կլինի անօգտավետ շատախոսության մեջ ընկղմիլ, ուստի ավելի հավանական ենք համարում ասել, թե դա ընդունակոլթյուն է արարչից մեր բնությանը շնորհած, որին նախամեծար տեղ մեր գլուխն ենք համարում, թեև այդ հանգամանքը չէ ամե