նապարհ, որով կարող էի թե՛ դեպի ձախ երթալ, որ կտաներ դեպի հին Մանգլիս և կամ դեպի աջ, որ կտաներ ինձ նոր Մանգլիսի վերի մասերը։ Ես այդտեղ կանգնեցի մի հասած արտի և սկսեցի խորհել իմ մեջ, թե՝ ո՞ր կողմ երթամ, արդյոք՝ ա՞ջ - դեպի վեր, թե՞ ձախ՝ դեպի ցած։
Հենց այդ վայրկյանում ինձանից դեպի ձախ մի հարյուր քայլ հեռվից մի կին անցավ ճամփից և մտավ արտի մյուս կողմի անտառակը։ Ես այդ բանին ոչ մի նշանակություն
չտվի, ենթադրեցի միայն, թե երևի նույն անտառներումն ուրիշներ էլ կան, նա էլ գնաց միացավ նրանց հետ։ Ես երեսս շուռ տվի դեպի աջ ու սկսեցի վեր բարձրանալ մի զառիվեր տեղով։ Հազիվ մի հիսուն քայլ արի, ես անկարող զգացի ինձ շարունակել ճանապարհս, երեսս շուռ տվի և սկսեցի կամաց-կամաց ետ դառնալ։ Երբ որ հասա քիչ առաջ կանգնած տեղիս, այդտեղ մի հասկ կտրեցի և հաղաղեցի բռնումս, մեկ էլ նկատեցի, որ նույն կինը նույն հեռավորությունից դուրս եկավ արտի միջից և սրարշավ վազելով՝ անցավ Բարաթովի ցանկապատից և անհետացավ այնտեղի բնակարաններում։
Ի՜նչ քաջ կին է, ի՜նչ լավ է վազում։ Երևի բան էր մոռացել տանը, գնաց բերելու։
Այս կնոջ երեսը ես չէի կարող տեսնել հարյուր քայլից, մանավանդ նա չի էլ նայել դեպի իմ կողմը, գոնե ես չեմ նկատել, որ նայած լինի։
Չնայած այս հանգամանքին, սա դարձավ այն կտավը, որի վրա նկարվեց իմ գաղտնիքի սինեմատոգրաֆիական պատկերը։
Ես առանց կանգ առնելու, սկսեցի քայլել մինչև հասա գյուղամուտքին՝ Հին Մանգլիսի կողմից։ Հենց այդտեղ իմ առջև տնկվեցին երկու երիտասարդ մարդիկ, մինը՝ շլյապայով, իսկ մյուսը՝ կոկարդավոր ֆուրաշկով, որ ձեռքին էլ ուներ մի հաստ ու երկար բհիր ցանկապատից հանած։
- Սպասեցեք, պարոն, - ասաց բհիրավորը, - դուք ինչպե՞ս կվարվեիք մի մարդու հետ, եթե նա հետամուտ լիներ ձեր կնոջ պատիվը հափշտակելու։
317